Նորություններ

01.11.2024

Բակիտժան Սագինտաևը հանդիպել է Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Էմի Փոուփի հետ

Նոյեմբերի 1-ին Ժնևում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևն աշխատանքային հանդիպում է ունեցել Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) գլխավոր տնօրեն Էմի Փոուփի հետ։

Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են միգրացիոն ոլորտում համագործակցության հեռանկարային ուղղությունները, մասնավորապես՝ եվրասիական տարածքում աշխատանքային ռեսուրսների հոսքերի կարգավորման վերաբերյալ։

Բակիտժան Սագինտաևը հայտնել է, որ այս տարի Հանձնաժողովը միացել է էթիկական վարձակալման քաղաքականության և ռազմավարության մշակման ՄՄԿ գլոբալ ցանցի աշխատանքներին:

«Եվրասիական տարածաշրջանն ունի բարձր միգրացիոն գրավչություն։ Մենք շահագրգռված ենք Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ մի շարք արդիական ուղղություններով համագործակցությամբ», — նշել է Կոլեգիայի նախագահը։

ԵՏՀ համար հետաքրքրություն է ներկայացնում միջազգային փորձը աշխատավոր միգրանտների որակավորումների համադրելիության վրա հիմնված մասնագիտական հմտությունների ճանաչման ոլորտում: Հանձնաժողովն ամեն տարի կազմում է Եվրասիական տնտեսական միության երկրներում առավել պահանջված պաշտոնների և մասնագիտությունների ցանկը։ Ցանկում ընդգրկված մասնագիտությունների առնչությամբ ընդունվում են որակավորման պահանջներ:

Էմի Փոուփը նշել է, որ հետաքրքրված է նշված ցանկի ուսումնասիրությամբ, և ընդգծել, որ անհրաժեշտ է օգտագործել բացվող հնարավորությունները զբաղվածության ոլորտում ապագա փոխգործակցության համար, մասնավորապես՝ հատուկ համատեղ ծրագրի ստեղծման ուղղությամբ։

Կարևոր ուղղություն է նաև համագործակցությունը ՄՄԿ-ի տարածաշրջանային և գլոբալ նախագծերի շրջանակներում, որոնք իրականացվում են նաև ԵԱՏՄ երկրներում։

«Առաջարկում ենք քննարկել փորձնական նախագծի մշակման և գործարկման հնարավորությունը, որի նպատակը կլինի Եվրասիական տնտեսական միությունում աշխատավոր միգրանտների ֆինանսական գրագիտության բարձրացումը», — ասել է Բակիտժան Սագինտաևը:

Աշխատանքային հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են երկու միջազգային կազմակերպությունների միջև համագործակցության խորացումը և պայմանավորվել են արդիականացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Միգրացիայի միջազգային կազմակերպության միջև 2013 թվականի համագործակցության հուշագիրը:

Բանակցությունների արդյունքում Բակիտժան Սագինտաևը և Էմի Փոուփը պայմանավորվել են շարունակել աշխատանքային շփումները և զարգացնել գործնական փոխգործակցությունը։