Նորություններ

26.02.2024

Բակիտժան Սագինտաևը բանակցություններ է վարել Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոյի հետ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը փետրվարի 26-ին Մինսկում բանակցություններ է վարել Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոյի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման արդի թեմաներ, այդ թվում՝ արդյունաբերական կոոպերացիայի, ագրոարդյունաբերական համալիրի զարգացման, էներգակիրների ընդհանուր շուկաների ձևավորման, փոխադարձ առևտրում խոչընդոտների վերացման և այլ հարցեր։

Բակիտժան Սագինտաևը, մասնավորապես, նշել է, որ Հանձնաժողովը անդամ պետությունների լիազոր մարմինների հետ համատեղ աշխատում է ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի և ԵԱՏՄ նավթի ու նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման մասին համաձայնագրերի նախագծերի վրա։

Անդրադառնալով տրանսպորտային թեմատիկային, ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը հայտնել է, որ հաշվի առնելով նոր աշխարհատնտեսական իրողությունների պատճառով տրանսպորտային հոսքերի վերակողմնորոշումը, Հանձնաժողովը նախապատրաստում է Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների իրականացման 2024-2026 թվականների ճանապարհային քարտեզը:

Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել տրանսպորտալոգիստիկ գործընթացների թվայնացման հարցերին, որն անհրաժեշտ է բեռների միջազգային ավտոփոխադրումների ազատականացման համար։ Բակիտժան Սագինտաևը հայտներ է, որ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի նախագծի շրջանակներում ծառայություններ կմշակվեն, որոնք թույլ կտան արագացնել անցակետերի անցումը, օպտիմալացնել բեռնափոխադրումների լոգիստիկ գործընթացը, կիրառել էլեկտրոնային միջազգային տրանսպորտային բեռնագիր։

Զրույցի ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ աշխարհի առաջատար ինտեգրացիոն միավորումների հետ փոխգործակցության, փոխադարձ առևտրում խոչընդոտների լիարժեք վերացման հեռանկարների, ԵԱՏՄ-ում նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ բեռնափոխադրումների գործարկման վերաբերյալ:

 Բակիտժան Սագինտաևը Մինսկում բանակցություններ է ունեցել նաև Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոյի հետ։