Նորություններ

05.08.2022

Բակիտժան Սագինտաևը հանդիպել է «Լիսաբոն-Վլադիվոստոկ» միջազգային բիզնես նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերի հետ

Օգոստոսի 4-ին ԵՏՀ գլխավոր գրասենյակում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բակիտժան Սագինտաևի և «Լիսաբոն - Վլադիվոստոկ» միջազգային բիզնես նախաձեռնության վարչության նախագահ Ուլֆ Շնայդերի աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում քննակրվել են Եվրասիական տնտեսական միության գործունեության հարցեր և եվրոպական գործարար համայնքի հետ համագործակցության հեռանկարները:

Ուլֆ Շնայդերը ներկայացրել է «Լիսաբոն-Վլադիվոստոկ» միջազգային բիզնես նախաձեռնության գործունեությունը։ Հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին
 ներկա պայմաններում վերջինիս հեռանկարների մասին, քննարկեցին եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման արդիական հարցեր՝ հաշվի առնելով եվրոպական բիզնեսի ակնկալիքները, և պայմանավորցին շարունակել երկխոսությունը։