Նորություններ

31.10.2024

Միությունում պետգնումների ավելի քան երկու երրորդն իրականացվում է բաց մրցակցային եղանակներով

Եվրասիական տնտեսական միության պետական գնումների ծավալի ավելի քան 2/3-ն իրականացվում է գնումների բաց մրցակցային եղանակներով, որոնց 99%-ը կատարվում է էլեկտրոնային ձևաչափով։

Փոխադարձ մասնակցության այս և այլ վիճակագրական արդյունքների մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցային քաղաքականության և պետական գնումների քաղաքականության վարչության փոխտնօրեն Նուրլան Բեգալիևը Սանկտ Պետորբուրգում՝ Պայմանագրային հարաբերությունների միջազգային համաժողովի «ԵԱՏՄ և ԲՐԻԿՍ երկրներում պետական գնումների տեղաբաշխման և կարգավորման առանձնահատկությունները. Շփման կետերը գնումներում» հատվածում:

Նուրլան Բեգալիևի խոսքով՝ ժամանակակից պայմաններում պետական գնումների ոլորտը կարևոր գործիք է Միության երկրների միջև տնտեսական զարգացման և միջազգային համագործակցության ընդլայնման համար։ Հիմնականում սա է պատճառը, որ ԵԱՏՄ-ում հատուկ ուշադրություն է դարձվում նշված ոլորտին։

Հանձնաժողովը ներկայումս աշխատում է մի շարք ուղղություններով, որոնց իրականացումը ոչ ռեզիդենտ մատակարարներին էլ ավելի շատ հնարավորություններ կընձեռի Միության տարածքում պետական գնումներին անխոչընդոտ մասնակցելու համար:

Այս աշխատանքի կարևոր արդյունքների թվում Նուրլան Բեգալիևը նշել է ԵԱՏՄ-ում պետական գնումների համար բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին միջազգային պայմանագրի ստորագրումը, Պետական գնումների նպատակով էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչման կանոնների մշակումը, նշված նպատակների համար ԵԱՏՄ ապրանքների ծագման երկրի որոշման միասնական կանոններ սահմանելու հարցի լուծումը։

ԵԱՏՄ-ում պետգնումների վերաբերյալ հաշվետվական ցուցանիշների ամբողջական վերլուծությանը կարող եք ծանոթանալ այստեղ