Նորություններ

15.05.2024

«Կանաչ Եվրասիա» երկրորդ միջազգային կլիմայական մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է ավելի քան երեք հարյուր հայտ տասնմեկ երկրից

Ավարտվել է «Կանաչ Եվրասիա» մրցույթի հայտերի ընդունումը, որի նպատակն է ընտրել կլիմայական մեղմացման, ադապտացման և կայուն զարգացման առավել արդյունավետ պրակտիկաները:

Մրցույթին մասնակցում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և երրորդ երկրների առևտրային կազմակերպություններ, ՈԱԿ-ներ, պետական հաստատություններ, իշխանության մարմիններ, միավորումներ և ֆիզիկական անձինք: Մրցույթի կազմակերպիչներն են Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Ռազմավարական նախաձեռնությունների գործակալությունը (ՌՆԳ):

«Բացի ԵԱՏՄ պետություններից, հայտերի թվում կարող ենք նշել նախագծեր ԱՊՀ գործընկեր երկրներից (Ադրբեջան, Թուրքմենստան), ինչպես նաև հեռավոր արտերկրից՝ Չինաստանից, Իրանից, Եգիպտոսից, Ինդոնեզիայից, Կամերունից,- հայտնել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը: - Ամենամեծ թվով հայտեր են ներկայացվել ցածր ածխածնային տրանսպորտի, էներգետիկայի և անտառային կլիմայական նախագծերի ոլորտներում»:

Նախարարը պարզաբանել է, որ հաջորդ փուլը կլինի մասնագիտական համայնքի ներկայացուցիչներից կազմված փորձագիտական խմբի կողմից հայտերի գնահատումը, որից հետո մրցույթի նախագահությունը կորոշի հաղթողներին ու եզրափակչի մասնակիցներին։

«Քանի որ այս տարի մրցույթի աշխարհագրությունը ընդլայնվել է՝ մենք հայտեր էինք ընդունում բոլոր երկրներից, պրակտիկաների շրջանակն իսկապես բազմազան է: Մենք վստահ ենք, որ մրցույթը օգտակար գործիք կդառնա կլիմայի ոլորտի լավագույն լուծումների փոխանակման համար: Կարևոր է, որ մասնակիցները միմյանց պրակտիկայում տեսնեն տիրաժավորվածության ներուժը և կարողանան դրանք հարմարեցնել իրենց կարիքներին», - հայտնել է ՌՆԳ-ի գլխավոր տնօրեն Սվետլանա Չուպշևան: 

«Կանաչ Եվրասիայի» գործընկերներն են Գազպրոմբանկը, Պրոմսվյազբանկը և Մելնիչենկոյի հիմնադրամը, որոնցից յուրաքանչյուրը կնշի նախագծերը սեփական անվանակարգերում:

Ակնկալվում է, որ մրցույթի արդյունքները կհրապարակվեն Եվրասիական տնտեսական համաժողովում, որը կհամընկնի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի հետ, որը նախատեսված է անցկացնել 2024 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Երևանում (Հայաստանի Հանրապետություն):