Նորություններ

21.06.2022

ԷՄԽ անդամները սահմանել են Միության միասնական շուկայի գործունեության կանոնները՝ ըստ պարենային և այլ ապրանքների զգայուն տեսակների

Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները սահմանել են միասնական շուկայի գործունեության կանոնները՝ ըստ արտադրանքի զգայուն տեսակների: ԷՄԽ-ի կարգադրությամբ ամրագրված է փոխադարձ առևտրում այդպիսի ապրանքների ազատ շրջանառությունը հաստատված ինդիկատիվ հաշվեկշիռների շրջանակներում:

«Ցանկում ընդգրկվել են ցորենը և մեսլինը, գարին, եգիպտացորենը, արևածաղկի սերմերը, շաքարը, արևածաղկի յուղը, ռեգեներացվող թուղթը կամ ստվարաթուղթը, ինչպես նաև սև մետաղների թափոնները և ջարդոնը», - հստակեցրել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին՝ Միության պետությունների կառավարությունների հետ համատեղ, հանձնարարվել է կազմակերպել ցանկից ապրանքների նկատմամբ հաշվեկշիռների նախապատրաստումը:
Նշված արտադրանքը երրորդ երկրներ արտահանելիս կողմերը թույլ չեն տա շրջանցել մեկ կամ մի քանի պետությունների կողմից սահմանված արտահանման կարգավորման միջոցները, այդ թվում՝ Միության շրջանակներում արտահանման կարգավորման միակողմանի և (կամ) միասնական միջոցներ ձեռնարկելիս։


ԵՄԽ-ի կարգադրությունը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից և գործում է մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը: