Նորություններ

08.04.2025

Դավիթ Գևորգյանը նշանակվել է ԵՏՀ գործերի կառավարման վարչության տնօրենի տեղակալ

Դավիթ Լևոնի Գևորգյանը ծնվել է 1986 թվականի ապրիլի 28-ին Երևանում։

2007 թվականին ավարտել է Ձեռնարկատիրության միջազգային ակադեմիան։

2007-2012 թվականներին աշխատել է Հայաստանի «Արդեֆ» զարգացման հիմնադրամում, այդ թվում վերջին երեք տարվա ընթացքում՝ որպես ղեկավար։

2012-2016 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի Ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչության տնտեսական և սոցիալական անվտանգության ռազմավարության իրականացման առաջին բաժնի գլխավոր մասնագետ։

2016–2018 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնական։

2018-­2022 թվականներին ղեկավարել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի արարողակարգը։

2022-2025 թվականներին եղել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման և տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների նախարարի օգնական։

2025 թվականի ապրիլի 1-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործերի կառավարման վարչության տնօրենի տեղակալ։