Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներկրվող դեղագործական սուբստանցիաների, ինտերմեդիատների, ռեակտիվների և դեղերի արտադրության համար նախատեսված նյութերի հայտարարագրման հարցը քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պրոֆիլային Խորհրդատվական կոմիտեին առընթեր մաքսային հայտարարագրման հարցերով աշխատանքային խմբի նիստում։ Նիստն անցկացվել է ԵՏՀ կենտրոնակայանում ԵՏՀ մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության փոխտնօրեն Գրիգոր Օհանյանի նախագահությամբ։
Մասնավորապես, առաջարկվել է, որ նման ապրանքների տեղաշարժի ավտոմատացման և վերահսկման նպատակով դրանց համար կամավոր հիմունքներով նշվի ծածկագրված տեղեկատվություն՝ դրա մշակման և հետագա օգտագործման օպտիմալացման համար։