30 մայիսի 2025 ԵՏՀ-ում քննարկել են ԵԱՏՄ-ում մաքսային կարգավորման կատարելագործման հարցեր Ապրիլի 30-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովում տեղի է ունեցել մաքսային կարգավորման կատարելագործման հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի նիստը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովի նախագահությամբ։ Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքում կատարվող փոփոխությունները, որոնք վերաբերում են ԵԱՏՄ մաքսային սահմանով բեռնարկղերի պարզեցված տեղափոխմանը։ Քննարկվել են մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի կիրառման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև որսաքանակի և ձկնամթերքի վերաբերյալ տեղեկությունների փոխանակման հարցեր։ Աշխատանքային խմբի մասնակիցները պայմանավորվել են շարունակել քննարկումները առավել զգայուն հարցերի շուրջ։ Աշխատանքային խմբի հաջորդ նիստը նախատեսված է անցկացնել այս տարվա մայիսին առերես ձևաչափով։
30 մայիսի 2025 Մաքսիմ Երմոլովիչ. «Մրցակցության տարածաշրջանային կազմակերպությունների հանդիպումները նպաստում են աշխարհում ավելի արդյունավետ մրցակցային քաղաքականության մշակմանը» Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ Եգիպտոսի մրցակցային գերատեսչության աջակցությամբ, Կահիրեում անցկացրել է մրցակցության տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպում։ Հանդիպմանը մասնակցել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը։ Նման միջոցառումները, որոնք ԵՏՀ պրոֆիլային բլոկի նախաձեռնությամբ ավանդական են դարձել, օգնում են միջազգային տարածաշրջանային կազմակերպություններին արդիական հարցերի շուրջ կառուցողական համագործակցություն ծավալելու, աշխատանքային փորձ փոխանակելու գործում։ Հինգերորդ հանդիպման մասնակիցների ուշադրության կենտրոնում էր մրցակցության արդյունավետ կարգավորման գործելակերպը։ «Մենք խթանում ենք տարածաշրջանային համագործակցության առավելությունները, ամրապնդում և ընդլայնում միջտարածաշրջանային երկխոսությունը, հարմարեցնում առաջադեմ մրցակցային գործելակերպը յուրաքանչյուր տարածաշրջանի կարիքներին, ստեղծում նոր գաղափարներ, ինչն արդյունքում հանգեցնում է աշխարհում ավելի արդյունավետ մրցակցային քաղաքականության», — կարծում է Մաքսիմ Երմոլովիչը։ ԵՏՀ-ն կշարունակի անցկացնել տարածաշրջանային մրցակցային կազմակերպությունների հանդիպումները։ Հինգերորդ հանդիպմանը մասնակցել են Եգիպտոսի մրցակցային գերատեսչության նախագահը, ՅՈՒՆԿՏԱԴ-ի, Արևելյան և Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկայի, Արևելյան Աֆրիկայի համայնքի, Արևմտյան Աֆրիկայի տնտեսական և արժութային միության, Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքի, Արաբական մրցակցային ցանցի, Հարավարևելյան Ասիայի ազգերի ընկերակցության, ԲՐԻԿՍ-ի և Կարիբյան համայնքի ներկայացուցիչներ։
13 մայիսի 2025 ԵՏՀ-ն հանձնարարականներ է ընդունել խոզի, խոշոր եղջերավոր անասունների մսի, կաթի և կաթնամթերքի շուկայի զարգացման վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան համաձայնեցված ագրոարդյունաբերական քաղաքականության իրականացման շրջանակներում ընդունել է խոզի մսի, խոշոր եղջերավոր անասունների մսի, կաթի և կաթնամթերքի շուկայի զարգացման մի շարք հանձնարարականներ, որոնք նախապատրաստվել են Եվրասիական տնտեսական միության երկրների ագրպարենային ոլորտի այս հատվածների վերջին չորս տարվա վերլուծական ակնարկների հիման վրա։ Ընդունված փաստաթղթերի իրականացումը կնպաստի ընտրասերման և տոհմային աշխատանքների նյութատեխնիկական բազայի կատարելագործմանը, խոզերի, մսային և կաթնատու ուղղության կովերի արտադրողականության հաշվառմանը, ընտրասերման ժամանակակից, այդ թվում` գենոմային տեխնոլոգիաների ներդրմանը։ Հանձնարարականները կնպաստեն մրցունակության բարձրացման և արտահանման ներուժի աճի համար գիտատեխնիկական և նորարարական ներուժն օգտագործելու նպատակով Միության շուկայի մասնակիցների միջև կոոպերացիային։ «Առաջարկվող համալիրմիջոցների իրականացումը թույլ կտա իրականացնել արտադրության կառուցվածքային և տեխնոլոգիական արդիականացում, կբարձրացնի ոլորտների արդյունավետությունը և մրցունակությունը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում, կնպաստի ԵԱՏՄ պետությունների պարենային անվտանգության ապահովմանը», — նշել է ԵՏՄ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը։
12 մայիսի 2025 ԵԱՏՄ-ում սկսել են իրականացնել e-CMR միջազգային էլեկտրոնային տրանսպորտային բեռնագրերի կիրառման փորձնական նախագիծը Մայիսի 12-ին ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի նախագահությամբ կայացել է e-CMR միջազգային էլեկտրոնային տրանսպորտային բեռնագրերի կիրառման փորձնական նախագծի իրականացման հարցերով աշխատանքային խմբի առաջին նիստը։ Նիստի մասնակիցները քննարկել են փորձնական նախագծի իրականացմանը վերաբերող մի շարք կազմակերպական հարցեր, որոշել են փորձնական նախագծի իրականացման ժամկետներն ու կարգը։ Նախագիծը գործարկելու համար անդամ պետությունները պետք է սահմանեն e-CMR միջազգային էլեկտրոնային տրանսպորտային բեռնագրի միասնական ձևաչափը, լուծեն անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության ընթացքում e-CMR էլեկտրոնային տեղեկությունների իրավական նշանակության ճանաչման հարցը և սահմանեն էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության օպերատորների և վստահված երրորդ կողմի միջև տեղեկատվական փոխգործակցության կարգը։ «Մեր համատեղ աշխատանքի արդյունքներից է կախված ոչ միայն միջազգային ճանապարհային փոխադրումների դեպքում իրավաբանորեն կարևոր էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանն անցնելու արագությունը, այլև մի շարք ինտեգրացիոն ուղղությունների լիարժեք իրականացման հաջողությունը, ինչպիսիք են հետագծելիության մեխանիզմի ներդրումը և թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ստեղծումը», — նշել է Արզիբեկ Կոժոշևը։ Նիստին մասնակցել են անդամ պետությունների տրանսպորտի, թվայնացման, հարկային և մաքսային կարգավորման ոլորտի լիազոր մարմինների, ոլորտային միավորումների, գիտական կազմակերպությունների, գործարար համայնքների, ինչպես նաև վստահված երրորդ կողմի և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության օպերատորների ներկայացուցիչներ։ Աշխատանքային խմբի հերթական նիստը նախատեսվում է անցկացնել 2025 թվականի սեպտեմբերին։ Փորձնական նախագծի հիմնական նպատակն է տարբեր պետությունների սուբյեկտների միջև թվային ստորագրություն և «վստահված երրորդ կողմի» մեխանիզմների օգտագործմամբ իրավաբանորեն կարևոր էլեկտրոնային փաստաթղթերի անդրսահմանային փոխանակման տեխնոլոգիայի գործնական մշակման ապահովումը: Փորձնական նախագծի իրականացումը կնպաստի տրանսպորտային փաստաթղթեր ստանալու ձեռքբերման և ստուգելու գործընթացների արագացմանը, ինչպես նաև տրանսպորտալոգիստիկ և հսկիչ ու վերահսկիչ ընթացակարգերի իրականացման ծախսերի նվազեցմանը:
07 մայիսի 2025 ԵԱՏՄ-ն Հորդանանին, Լիբանանին և Սամոային վերադարձնում է սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգի օգտատեր երկրների կարգավիճակը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը փոփոխություններ է կատարել Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգի օգտատեր հանդիսացող զարգացող և ամենաքիչ զարգացած երկրների ցանկերում։ Խոսքն այն պետությունների ցանկի արդիականացման մասին է, որոնց ԵԱՏՄ-ն միակողմանի կարգով սակագնային առանձնաշնորհումներ է տրամադրում մի շարք ապրանքների ներմուծման մաքսատուրքերի նվազեցման կամ զրոյացման տեսքով։ Ընդունված որոշումը հիմնված է տնտեսական ցուցանիշների փոփոխությունների վերլուծության վրա և նախատեսում է Հորդանանի, Լիբանանի և Սամոայի ներառումը ԵԱՏՄ սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգի օգտատեր զարգացող երկրների կատեգորիայում (մինչև 2021 թվականը նրանք արդեն միութենական համակարգի շահառուներ էին): Բացի այդ, հաշվի առնելով ըստ եկամտի մակարդակի երկրների դասակարգման մասին թարմացված տեղեկատվությունը, որը նախապատրաստվել է Համաշխարհային բանկի կողմից, որոշվել է համակարգի օգտատերերի ցանկից հանել Մարշալյան կղզիների Հանրապետությունը և Էլ Սալվադորի Հանրապետությունը, ինչպես նաև վերանայել Բութանի Թագավորության և Սան Տոմեի և Փրինսիպիի Ժողովրդավարական Հանրապետության առանձնաշնորհային կարգավիճակը՝ ամենաքիչ զարգացածի փոխարեն դասակարգելով որպես զարգացող երկրներ։ «Այսօրվա որոշումը ԵՏՀ-ի կողմից Միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգի կառավարման հետևողական աշխատանքի շարունակությունն է և կնպաստի զարգացող և ամենաքիչ զարգացած երկրների տնտեսական աճի համար պայմանների ստեղծմանը, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից նրանց հետ առևտրի հետագա զարգացմանը», — նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։ Արտաքին առևտրային գործունեության իրականացման փոփոխվող պայմաններին տնտեսական օպերատորների հարմարեցման նպատակով ԵՏՀ խորհրդի որոշմամբ նախատեսված են համապատասխան անցումային շրջաններ։ ԵԱՏՄ սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգն ուղղված է ամենաքիչ զարգացած և զարգացող երկրների տնտեսական աճը խթանելուն։ Դրա կիրառման պայմանների և կարգի վերաբերյալ հիմնադրույթը հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի ապրիլի 6-ի N 47 որոշմամբ։ ԵԱՏՄ-ի սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգի օգտատեր երկրների ցանկերը հաստատվել են Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի N 130 որոշմամբ։ Զարգացող կամ ամենաքիչ զարգացած երկրներից ծագող ապրանքների ցանկը, որոնց համար ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծելիս տրամադրվում են սակագնային առանձնաշնորհումներ, հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի հունվարի 13-ի N 8 որոշմամբ:
05 մայիսի 2025 Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Սադիր Ժապարովին Ղրղզստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Ղրղզստանի Հանրապետության նախագահ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամ Սադիր Ժապարովին և Ղրղզստանի ամբողջ ժողովրդին Սահմանադրության օրվա կապակցությամբ։ «Սահմանադրությունը պետականության ամուր հիմքն է, Ղրղզստանի Հանրապետության կայուն զարգացման հուսալի երաշխավորը, — ասվում է շնորհավորական նամակում։ — Հենց Սահմանադրության շնորհիվ է, որ Ղրղզստանի ժողովուրդը վստահորեն առաջ է շարժվում՝ ամրապնդելով ազգի միասնությունը, ապահովում է իր իրավունքների և շահերի պաշտպանությունը»։ Բակիտժան Սագինտաևը Ղրղզստանի Հանրապետությանը և նրա քաղաքացիներին մաղթել է տնտեսական բարգավաճում և բարեկեցություն։
Ցուցադրել ավելին