Նորություններ

20.02.2023

ԵՏՀ ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության տնօրեն է նշանակվել Երնակ Բակենովը

Երնակ Բակենովը ծնվել է 1974 թվականին Կարագանդա քաղաքում (Ղազախստան): Ավարտել է Կարագանդայի պետական համալսարանը (մասնագիտությունը՝ տնտեսագետ)։

Իր աշխատանքային գործունեությունն սկսել է 1996 թվականին Կարագանդա քաղաքի Լենինսկի շրջանի Ժողովրդական բանկի մասնաճյուղում։

1997-2007 թվականներին աշխատել է Ղազախստանի Հանրապետության մաքսային մարմիններում՝ Կոստանայ և Կարագանդա քաղաքներում, զբաղեցրել Ղազախստանի Հանրապետության Մաքսային կոմիտեի մաքսային ձևակերպման բաժնի պետի պաշտոնը։

2008-2012 թվականներին՝ «Առևտրային քաղաքականության մշակման կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր փորձագետ, վարչության փոխտնօրեն, վարչության տնօրեն:

2012 թվականի հունիսից մինչև 2017 թվականի ապրիլը զբաղեցրել է Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության միջազգային տնտեսական ինտեգրման վարչության տնօրենի պաշտոնը։

2017 թվականի ապրիլից սեպտեմբեր՝ Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի փոխնախարար։

 

2018 թվականի հունիսից մինչև 2023 թվականի հունվար՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամի օգնական։

2023 թվականի փետրվարին նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ձեռնարկատիրական գործունեության վարչության տնօրենի պաշտոնին: