Նորություններ

15.06.2022 (Обновлено: 28.06.2022 13:53)

Մինչև 2023 թվականի հունվարի 31-ը ԵԱՏՄ երկրների ավտոարտադրողները կարող են ԷՌԱ-ԳԼՈՆԱՍՍ-ը չտեղադրել

ԵՏՀ Կոլեգիան հունիսի 14-ին կողմերի առաջարկով մինչև 2023 թվականի հունվարի 31-ը երկարաձգել է շտապ օպերատիվ ծառայությունների կանչման սարքով կամ համակարգով M1, M2, M3, N1, N2 և N3 կատեգորիաների այն տրանսպորտային միջոցները (հենասարքերը), որոնք պատրաստվել են ԵԱՏՄ մաքսային տարածում (բացառությամբ վտանգավոր բեռների տեղափոխման համար նախատեսված տրանսպորտային միջոցների և երեխաների տեղափոխման համար հատուկ նախատեսված տրանսպորտային միջոցների) չսարքավորելու հնարավորությունը։ Անցումային դրույթների սահմանման անհրաժեշտությունը պայմանավորված է կիսահաղորդիչների դեֆիցիտի պահպանմամբ, որոնք օգտագործվում են արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչման այդ համակարգերի արտադրության ժամանակ, ինչը Միության խոշորագույն ավտոարտադրողների հարկադիր պարապուրդի ռիսկեր է ստեղծում:  

Նախատեսված է, որ տրանսպորտային միջոցները (հենասարքերը) պետք է լրասարքավորվեն արտադրողի կողմից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը՝ սարքով կամ արտակարգ իրավիճակների օպերատիվ ծառայությունների կանչման համակարգով: Ընդ որում, արտադրողները պարտավոր են սպառողին տեղեկացնել տրանսպորտային միջոցները (հենասարքերը) շտապ օպերատիվ ծառայությունների կանչման սարքով կամ համակարգով լրասարքավորելու և համապատասխան տեղեկատվությունը էլեկտրոնային ՏՄԱ-ում նշելու անհրաժեշտության մասին։

Որոշում է ընդունվել նաև ԵԱՏՄ անդամ պետությունների հետ մշակել ֆիզիկական անձանց անձնական օգտագործման համար ԵԱՏՄ տարածք ներկրվող տրանսպորտային միջոցները սարքով կամ արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի համակարգով չսարքավորելու իրավունք տրամադրելու մասին Ղազախստանի Հանրապետության առաջարկը և արդյունքները քննարկել ԵՏՀ Խորհրդի առաջիկա նիստին։