Միջոցն ուղղված է քարհանքային տեխնիկայի բելառուսական արտադրողի՝ «ԲԵԼԱԶ» ԲԲԸ-ի զարգացման համար բարենպաստ պայմանների և նրա արտադրանքի մրցունակության պահպանմանը՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում։
Ներկայումս դիտարկվող ապրանքների նկատմամբ ԵԱՏՄ ՄՄՍ ներմուծման մաքսատուրքը կազմում է մաքսային արժեքի 5%։
«Որոշումը կայացնելիս հաշվի է առնվել 240 տոննա բեռնամբարձությամբ դասի ինքնաթափների համար ԵԱՏՄ երկրների ձեռնարկությունների կողմից արտադրված շարժիչների մատակարարման կազմակերպման, ինչպես նաև մինչև 200 տոննա բեռնամբարձությամբ դասի քարհանքային տեխնիկայի արտադրման մեջ նման շարժիչների օգտագործման մասին պայմանավորվածությունը», - նշել է ԵՏՀ առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեփնյովը։Նրա խոսքերով, Ռուսաստանի Դաշնությունը և Բելառուսի Հանրապետությունը ակտիվ բանակցում են համագործակցության և Եվրասիական տնտեսական միությունում շարժիչների արտադրության զարգացման շուրջ։