Նորություններ

16.05.2023

ԵԱՏՄ-ն և Եգիպտոսը քննարկել են ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի հեռանկարները

Կահիրեում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևի առաջին հանդիպումը Եգիպտոսի Արաբական Հանրապետության արդյունաբերության և առևտրի նորանշանակ նախարար Ահմեդ Սամիր Սալեհի հետ։

Կողմերը հանգամանալից քննարկում են ունեցել առևտրատնտեսական համագործակցության զարգացման վերաբերյալ։ Պայմանավորվել են ակտիվացնել ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցային աշխատանքները։

«Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ապագա փաստաթղթի իրականացմանը, ներառյալ աջակցումը գործարար կապերին, կոոպերացիոն արտադրությունների ստեղծումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ, - նշել է Անդրեյ Սլեպնևը: - Մենք համաձայնեցրել ենք բանակցությունների հերթական փուլի անցկացումը այս տարվա հուլիսին Մոսկվայում»։

Տեղեկանք 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշումը Եգիպտոսի Արաբական Հանրապետության հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ սկսելու մասին ընդունվել է 2016 թվականի դեկտեմբերի 26-ին։ 2017 թվականի դեկտեմբերին տեղի են ունեցել տեխնիկական խորհրդակցություններ դրանց ձևաչափի և նախատեսվող փաստաթղթի համաձայնեցման նպատակով։ Բանակցությունների առաջին փուլը կայացել է 2019 թվականի հունվարին։ Մինչ օրս, ընդհանուր առմամբ, անցկացվել է հինգ փուլ (վերջինը՝ 2022 թվականի հոկտեմբերին)։