Եվրասիական տնտեսական միության երկրների և Արաբական Արևելքի պետությունների ակտիվ փոխգործակցության, ինչպես նաև վերջերս ավարտված «Ռուսաստան-Աֆրիկա» երկրորդ գագաթնաժողովի համատեքստում Մոսկվայում տեղի ունեցավ ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների վեցերորդ փուլը:
Միության անդամ պետությունների և Արաբական Հանրապետության միջև առկա են սերտ առևտրատնտեսական կապեր, ինչը նպաստում է ապրանքների լայն անվանացանկի փոխադարձ առևտրի իրականացմանը նույնիսկ ներկայիս աշխարհաքաղաքական տեսանկյունից բարդ ժամանակաշրջանում։
Ապագա համաձայնագիրն անհրաժեշտ հիմք կստեղծի եգիպտացի գործընկերների հետ ԵԱՏՄ ձեռնարկությունների համագործակցության ընդլայնման համար, որոնք Եգիպտոսը դիտարկում են որպես «դարպաս» դեպի Աֆրիկա։ Համաձայնագիրը կնպաստի նաև մեր երկրների միջև ներդրումների աճին։
Օգոստոսի 15-ից 17-ը տեղի ունեցած երկխոսության արդյունքում կողմերը հաստատել են հավակնոտ գործարք կնքելու իրենց մտադրությունը։
«Զգալի առաջընթաց է գրանցվել համաձայնագրի նախագծի կարգավորիչ մասի գլուխների համաձայնեցման հարցում։ Պայմանավորվել ենք մնացած հարցերը միջնստաշրջանային ձևաչափով հնարավորինս շուտ քննարկելու հետագա քայլերի մասին», - նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Առևտրային քաղաքականության վարչության փոխտնօրեն Միխայիլ Չերեկաևը։
Տեղեկանք
Եգիպտոսի Արաբական Հանրապետության հետ բանակցություններ սկսելու որոշումը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից ընդունվել է 2016 թվականին։
ԵՏՀ արարողակարգի և կազմակերպական ապահովման վարչության տեղեկատվական ապահովման բաժին