Հուլիսի 22-ից 24-ը Բատու քաղաքում (Ինդոնեզիայի Հանրապետություն) կայացել է Եվրասիական տնտեսական միության և Ինդոնեզիայի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը։
«Փուլի արդյունքում գրանցվել է ապագա համաձայնագրի տեքստի համաձայնեցման զգալի առաջընթաց, նախանշվել են բանակցային գործընթացի բովանդակային ավարտի համար անհրաժեշտ հետագա քայլերը», – նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրային քաղաքականության վարչության բաժնի պետի տեղակալ Կիրա Դանիլչևան։
Ինդոնեզիայի հետ բանակցություններ սկսելու որոշումը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից ընդունվել է 2022 թվականի մայիսին։ Բանակցությունների առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ փուլերը կայացել են համապատասխանաբար 2023 թվականի ապրիլին, հուլիսին, դեկտեմբերին և 2024 թվականի մարտին։