Ավելի վաղ ԵԱՏՄ-ը և Կուբան ստորագրել են Մինչև 2025 թվականը համատեղ գործողությունների պլանը, որը ներառում է այդ թվում Կուբայի և ԵԱՏՄ երկրների բիզնես շրջանակների գործակցության ինտենսիվացմանն ուղղված միջոցները։
Ինչպես ընդգծել է Սերգեյ Գլազևը, Միության երկրները շահագրգռված են Կուբայի հետ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման մեջ, այդ թվում՝ զբոսաշրջության, դեղագործության և այլ ուղղություններով։ Նա նշել է նաև ԵԱՏՄ Գործարար խորհրդի և Կուբայի Առևտրային պալատի միջև Համաձայնագրի զարգացման համատեքստում՝ բիզնես շրջանակների գծով փոխգործակցության ամրապնդման կարևորությունը։
«ԵԱՏՄ պետությունների բիզնեսը «Մարիէլ» զարգացման հատուկ գոտու գործունեությանը ներգրավելու առաջարկները համապատասխանում են անցած տարվա վերջին ԵՏՀ պատվիրակության Կուբա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ոգուն։ Անհրաժեշտ է խորացնել գործարար շրջանակների միջև երկխոսությունը, ինչպես նաև ստեղծել համատեղ համագործակցական նախագծեր», – նշել է Սերգեյ Գլազևը։Անա Թերեզա Իգարսա Մարտինեսը պատմել է զարգացման հատուկ գոտու գործունեության մասին և ներկայացրել է այն առավելությունները, որոնք այն կարող է տրամադրել ԵԱՏՄ երկրների բիզնեսին, ներառյալ՝ «Մարիէլ»-ի տարածքում ԵԱՏՄ-ի առանձին արդյունաբերական պարկի ստեղծման հնարավորությունը։
«Մեր երկրի ղեկավարությունը բազմիցս նշել է, որ ԵԱՏՄ-ի և Կուբայի միջև գոյություն ունի առևտրային և ներդրումային համագործակցության ընդլայնման համար մեծ ներուժ», – ընդգծել է Անա Թերեզա Իգարսա Մարտինեսը։ Նա հավելել է, որ «Մարիէլ»-ը պատրաստ է աջակցել այդ ներուժի զարգացմանը՝ զարգացման հատուկ տարածք Միության ընկերությունների և ձեռնարկատերերի ներգրավման միջոցով։Իր կողմից, Սերգեյ Գլազևը ողջունել է «Մարիէլ»-ի ներկայացուցիչների՝ փոխադարձ համագործակցությունը զարգացնելու տրամադրվածությունը։
«Մարիէլ» զարգացման հատուկ գոտին՝ Կուբայի Հանրապետության Մինիստրների խորհրդի կողմից կառավարվող երկարաժամկետ նախագիծ է։ «Մարիէլ»-ը ստեղծվել է 2013 թվականի նոյեմբերին կուբայական տնտեսական մոդելի ակտուալացման շրջանակներում և ենթադրում է հատուկ ռեժիմների և արտոնությունների համալիր, որն այն գրավիչ է դարձնում ազգային և արտասահմանյան ներդրումների համար։ Զարգացման հատուկ գոտու մակերեսը կազմում է 465,4 կմ2, այն գտնվում է Հավանայից 45 կմ հեռավորության վրա Արտեմիսա նահանգի հյուսիսում։ Ներկայումս «Մարիէլ» ԶՀԳ-ում գործում է 61 հաստատություն 21 երկրից և 11 անդրազգային ընկերություն։