Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կայացել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևի հանդիպումը Մոնղոլիայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և զարգացման նախարար, Մեծ Պետական Խուրալի անդամ Լուվսանյամին Գանտումուրի հետ։
«Մենք արդյունավետ բանակցություններ ենք վարել, որոնց ընթացքում մանրամասն քննարկել ենք Եվրասիական տնտեսական միության և Մոնղոլիայի միջև ժամանակավոր առևտրային համաձայնագրի նախագծին առնչվող մնացած բոլոր հարցերը։ Վերահաստատում ենք մեր հանձնառությունը հետագայում ևս զարգացնելու փոխգործակցությունը Մոնղոլիայի՝ որպես մեր ամենամոտ հարևան և բարեկամ երկրի հետ, որի հետ մենք ավանդաբար ջերմ հարաբերություններ ենք ունեցել», — նշել է Անդրեյ Սլեպնևը։
ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր առևտրային համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններն ընթանում են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2024 թվականի մայիսի 8-ի N 3 որոշմանը համապատասխան։