«Միջոցը կիրառվում է Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում այդ հումքի պակասուրդի լրացման և պոլիէթիլենտերեֆտալատի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների պահանջմունքների բավարարման համար», - նշել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության փոխտնօրեն Նատալյա Սամոյլովան։
Պոլիէթիլենտերեֆտալատը հիմնականում օգտագործվում է պոլիեթերային մանրաթելերի և թելերի, ինչպես նաև սննդի արդյունաբերության համար պլաստիկից շշերի, թաղանթների և փաթեթավորման տարայի պատրաստման համար նախաձևերի արտադրության մեջ։
Ներկայումս տերեֆտալաթթվի և դրա աղերի նկատմամբ ներմուծման մաքսատուրքի ԵԱՏՄ ՄՄՍ դրույքաչափը սահմանվել է մաքսային արժեքի 5%-ի չափով։
ԵՏՀ Խորհրդի որոշումը ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Տերեֆտալաթթվի և դրա աղերի նկատմամբ մաքսային արժեքի 0%-ի չափով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը կիրառվել է 2015 թվականից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածում։