Բացի այդ, կես տարով ազատվել են ներմուծման մաքսատուրքից պարենային արտադրանքի արտադրության և իրացման համար նախատեսված ապրանքները. դեղագործական, մետաղագործական և էլեկտրոնային արտադրանքի արտադրության համար նախատեսված ապրանքները. թվային տեխնոլոգիաների զարգացման համար օգտագործվող ապրանքները. թեթև արդյունաբերության արտադրանքի արտադրության համար նախատեսված, ինչպես նաև շինարարության և տրանսպորտային ճյուղերում օգտագործվող ապրանքները։ Այստեղ սակագնային արտոնության տրամադրման պայման է հանդիսանալու ապրանքների ներմուծման նպատակի հաստատումը։
Բացի այդ, մինչև 2023 թվականի ապրիլի 30-ը զրոյացվել է դրույքաչափը 40 կգ ավել փաթեթվածքով ծիրանի, տանձի, դեղձի և այլ խյուսերի նկատմամբ, իսկ մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը՝ անիլինի և արտաքին հագուստի արտադրության համար նախատեսված գործվածքների մի շարք տեսակների նկատմամբ։
ԵՏՀ Կոլեգիային հանձնարարվել է մոտակա նիստին քննարկել մի շարք այլ ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր սահմանելու հարցը։
«Այսօրվա պայմաններում սպառողական կարևոր ապրանքներ արտադրողները գործ ունեն փոխարժեքների տատանման և հումքի մատակարարման ժամանակ լոգիստիկական շղթաների խախտման հետ, - նշել է ԵՏՀ առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը։ - Այդ կապակցությամբ տնտեսական կայունության բարձրացման, ինչպես նաև ներքին շուկայի հագեցման համար աջակցության առաջնահերթ միջոցների իրականացման նպատակով ժամանակավորապես փոփոխվում են մաքսատուրքերի դրույքաչափերը արտադրանքի առանձին տեսակների նկատմամբ և սահմանվում են սակագնային արտոնություններ այն ապրանքների համար, որոնք օգտագործվում են սոցիալապես կարևոր միջոցների արտադրության մեջ»։
Որոշումներն ուժի մեջ են մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։