Նորություններ

19.09.2022

ԵԱՏՄ-ն շարունակում է բնական մենաշնորհների ոլորտի ինտեգրման խորացման վերաբերյալ փաստաթղթերի նախապատրաստումը

Բնական մենաշնորհների ոլորտում ճանապարհային քարտեզի երկրորդ փուլի միջոցառումների իրականացման միջանկյալ արդյունքներն ամփոփվել են սեպտեմբերի 16-ին ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի նախագահությամբ կայացած Հանձնաժողովի պրոֆիլային խորհրդատվական կոմիտեի 25-րդ նիստում:
Կոմիտեն քննարկել է «ԵԱՏՄ երկրների բնական մենաշնորհային սուբյեկտների գործունեության կարգավորման միասնական սկզբունքների և ընդհանուր կանոնների կիրառման մասին» Հանձնաժողովի Կոլեգիայի հանձնարարականի նախագծի շուրջ աշխատանքի ընթացքը, ինչպես նաև «հնգյակի» երկրների՝ ներդաշնակեցման և մերձեցման ենթակա նորմատիվ իրավական ակտերի ցանկի վերաբերյալ առաջարկությունների նախագիծը։ Հանդիպման մասնակիցները կարևորել են մշակվող նախագծերը, քանի որ դրանք ուղղակիորեն առնչվում են Միության երկրների օրենսդրության հետագա փոփոխությունների և լրացումների հետ։

Նիստի ընթացքում հաստատվել է նաև 2022 թվականի բնական մենաշնորհների ոլորտում կատարված աշխատանքների մասին հաշվետվության (տեղեկատվության) կառուցվածքը։ Ավելի ուշ այն կներկայացվի Միության մարմիններին։ Նախատեսվում է, որ փաստաթուղթը պետությունների ղեկավարներին կներկայացվի 2023 թվականի մայիսին։

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ մասին պայմանագրի դրույթները տարածվում են բնական մենաշնորհների ծառայությունների վրա, որոնք ազդեցություն են գործում ԵԱՏՄ երկրների միջև առևտրի վրա։ Դրանք են՝ նավթի և նավթամթերքի փոխադրման, էլեկտրական էներգիայի փոխանցման, մայրուղային երկաթուղային ցանցերի ծառայությունները, երկաթուղային փոխադրումները, օդանավակայանների և նավահանգիստների ծառայությունները, օդային նավիգացիոն ծառայությունները և այլն:


Տեղեկանք

Բնական մենաշնորհների ոլորտում ԵԱՏՄ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման հաջորդականությունը որոշելու ճանապարհային քարտեզը հաստատվել է ԵՏՀ Խորհրդի կողմից 2017 թվականի դեկտեմբերին և բաղկացած է երեք փուլից։

Առաջին փուլում (2019-2020 թթ.) իրականացվել է Միության մասնակից երկրների օրենսդրական ակտերի համալիր հետազոտություն։

Ճանապարհային քարտեզի երկրորդ փուլը նախատեսում է չորս փաստաթղթի մշակում, որոնցից երկուսն այս տարի ընդունվել են Հանձնաժողովի Կոլեգիայի կողմից՝

- «Բնական մենաշնորհների ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցման գնահատման քանակական և որակական ցուցանիշների մասին» հանձնարարականը (ընդունվել է Հանձնաժողովի Կոլեգիայի 22.03.2022 N 9),

- «Ծառայությունները բնական մենաշնորհների ոլորտին դասելու հիմնական չափանիշների և պայմանների մասին» հանձնարարականը (ընդունվել է Հանձնաժողովի Կոլեգիայի 19.04.2022 N 15):

Վերջնական փուլում իրականացվում են Միության պետությունների օրենսդրության ներդաշնակեցման միջոցառումները և Հանձնաժողովի կողմից Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հանձնարարությունների կատարման մշտադիտարկումը: