Դրա համար Եվրասիական տնտեսական միության երկրներին առաջարկվել է ԵՏՀ ներկայացնել ցորենի և մեսլինի, գարու, եգիպտացորենի, արևածաղկի յուղի և շաքարի ամենամյա արտադրության և սպառման հաշվարկային ծավալները՝ համապատասխան հաշվեկշիռների ձևավորման համար։
«ԵԱՏՄ-ը հանդիսանում է գյուղատնտեսական արտադրանքի խոշորագույն նետտո արտահանող, որի հետ կապված կենսական նշանակություն ունեցող ապրանքների պակասուրդը մեզ չի սպառնում։ Միևնույն ժամանակ, ոչ սակագնային կարգավորման համատեղ միջոցների կիրառումը կնպաստի ներքին շուկայում գնային իրավիճակի կայունացմանը, ինչը հատկապես կարևոր է արտաքին գործոնների ազդեցության պայմաններում», - նշել է առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը։