Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան անդամ պետություններին խորհուրդ է տվել հաշվի առնել ԵԱՏՄ-ում սև և գունավոր մետաղագործության արտադրանքի նոր տեսակների արտադրության ոլորտում համագործակցության հեռանկարային ուղղությունների ցանկը։
Ներկայումս տեխնոլոգիական նորարարությունները հանդիսանում են հիմնական գործոնը՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում մետաղագործական արտադրանքի մրցունակության պահպանման մեջ։
«Արդյունաբերության ժամանակակից տրենդերը և նոր ճյուղերի արագ զարգացումը թելադրում են եզակի հատկություններով նոր նյութերի մշակման անհրաժեշտությունը, արդյունաբերության կոնկրետ ճյուղերում, մասնավորապես՝ ավտոարդյունաբերության, գյուղատնտեսական մեքենաշինության, երկաթուղային մեքենաշինության մեջ, խողովակային ճյուղում այդ նյութերի կիրառման տեխնիկական ինժեներական լուծումների ներմուծումը։
Արտակ Քամալյանի խոսքերով, մշակված փաստաթուղթը պարունակում է մետաղագործական արտադրանքի նոր տեսակների պոտենցիալ արտադրողների և սպառողների, ինչպես նաև դրա տեխնիկական բնութագրերի մասին տեղեկատվությունը և ուղղված է նորարարական զարգացման համատեղ խթանման եղանակով ԵԱՏՄ երկրների արդյունաբերության բազային ճյուղերի՝ նոր տեխնոլոգիական մակարդակ անցնելու համար պայմանների ստեղծմանը։
Համագործակցության դիտարկվող ուղղությունների իրացումը նպաստելու է մետաղագործության մեջ նորարարական արդյունքի ստեղծմանը և արդյունաբերության հարակից ճյուղերում դրա կիրառմանը, եվրասիական արտադրողների մրցունակության բարձրացմանը, համարում է ԵՏՀ նախարարը։
Արտադրանքի տեխնիկական բնութագրերի բարելավումը, իր հերթին, կհանգեցնի դրա պահանջվածության բարձրացմանը, ինչպես նաև դրանով՝ ԵԱՏՄ շուկայում արտասահմանյան օրինակների փոխարինմանը։
Հաջորդ քայլը կարող է դառնալ հատուկ հարթակներում պիլոտային ռեժիմով հեռանկարային տեխնոլոգիաների փորձարկումը, ինչը թույլ կտա արագ գնահատել նորարարությունների կենսունակությունը Միության մետաղագործական ճյուղում։
Տեղեկանք
Հանձնարարականը պարունակում է մետաղագործական արտադրանքի նոր տեսակների արտադրության ոլորտում համագործակցության 8 հեռանկարային ուղղություններից բաղկացած ցանկ, որը ներառում է գյուղատնտեսական մեքենաշինության, ավտոարդյունաբերության և երկաթուղային տրանսպորտի, սննդի և խողովակային ճյուղի, հատուկ նշանակության դետալների (առանցքակալներ) համար նոր տեխնիկական բնութագրերով մետաղների մշակումը, ինչպես նաև կոռոզիայի նկատմամբ բարձր դիմացկունությամբ համաձուլվածքների արտադրությունը։
Համատեղ նախագծերի շահագրգռված մասնակիցներն են հանդիսանում ԵԱՏՄ երկրների առաջատար գիտական ինստիտուտները, ավտոարդյունաբերության, հաստոցաշինության ոլորտի, երկաթուղային և շինարարական ճյուղերի խոշորագույն արտադրող ձեռնարկությունները, Միության պետությունների գյուղատնտեսական, ճանապարհային և շինարարական, հանքային և լեռնարդյունահանող տեխնիկայի արտադրողները։