Եվրասիական միջկառավարական խորհուրդը հավանության է արժանացրել Անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի և դրանցում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումները կանխելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2023 թվականի տարեկան հաշվետվությունը։
Հաշվետու ժամանակահատվածում Հանձնաժողովը շարունակել է վերահսկողություն իրականացնել ԵԱՏՄ-ի անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ նախորդ ժամանակահատվածներից անցնող ընթացակարգերի շրջանակներում, ինչպես նաև ստացվող դիմումների ու նյութերի քննարկման ռեժիմով: 2023 թվականին ստացված դիմումները վերաբերում են ԵԱՏՄ պետությունների տնտեսությունների շինարարության, դեղագործական, քիմիական և պարենի ոլորտները։
Զեկույցում մանրամասն տեղեկատվություն է ներկայացվում Հանձնաժողովում ստացված բոլոր 15 դիմումների և նյութերի վերաբերյալ։ Միության իրավունքի խախտումների ամենամեծ թվով նշանները վերաբերում էին անբարեխիղճ մրցակցության հետ՝ նման նյութերը 10-ն էին։ Չորսի դեպքում արձանագրվել են գերիշխող դիրքի չարաշահման նշաններ, մեկի դեպքում՝ հակամրցակցային համաձայնության նշաններ։
Հանձնաժողովը 2023 թվականին իրականացրել է 8 քննություն, տվել մեկ նախազգուշացում, 11 գործ քննության փուլում էր։ Գործերի քննության արդյունքների հիման վրա ընդունվել է Հանձնաժողովի կոլեգիայի 7 որոշում։
Բացի այդ, զեկույցում արտացոլված են Միության երկրների ապրանքային շուկաներում պետական գնային կարգավորման ներդրման մասին ծանուցումների քննարկման արդյունքները։ Առկա է տեղեկատվություն մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման ոլորտում ԵԱՏՄ իրավունքի և անդամ պետությունների օրենսդրության կատարելագործման վերաբերյալ։ Առանձին բլոկով լուսաբանվում է մրցակցության քարոզչության և միջազգային համագործակցության ուղղությամբ Հանձնաժողովի գործունեությունը: Միջկառավարական խորհրդի կողմից հավանության արժանացած մրցակցության մասին տարեկան հաշվետվությունը կտեղադրվի Միության պաշտոնական կայքում։