Նորություններ

29.05.2024

ԵՏՀ-ն ձևավորում է ԵԱՏՄ երկրների թվային շուկաների հետազոտության ընդհանուր մոտեցումներ

Մայիսի 27-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ԵԱՏՄ երկրների հակամենաշնորհային մարմինների փորձագետների հետ խորհրդակցությանը քննարկվել են Եվրասիական տնտեսական միությունում թվային շուկաների հետազոտության ընդհանուր մոտեցումների ձևավորման հարցեր։

Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայության ներկայացուցիչը խոսել է ապրանքների/ծառայությունների (մարկետփլեյսերի) մասին տեղեկատվության ագրեգատորների սեփականատերերի ծառայությունների շուկայում մրցակցության վիճակի հետազոտության առանցքային ասպեկտների մասին: Մասնավորապես, անդրադարձել է մարկետփլեյսերի՝ որպես գնորդների, վաճառողների և ինքնափոխադրման կետերի փոխազդեցությունն ապահովող տեղեկատվական ռեսուրսների սեփականատերերի, ծառայությունների դասակարգման առանձնահատկություններին: Քննարկվել են նաև գերիշխող դիրքը գնահատելու համար կիրառվող չափորոշիչները (Wildberries-ի և Ozon-ի օրինակով): Խորհրդակցության մասնակիցները ծանոթացել են քննարկվող ոլորտում Ռուսաստանի օրենսդրության նորություններին։

Կողմերն արձանագրել են թվային շուկաների գնահատման կիրառվող մեթոդիկաների նմանությունը և պայմանավորվել են շարունակել իրավակիրառ պրակտիկայի փորձի փոխանակումը։

ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման վարչությունը համակարգված աշխատանք է կատարում անդամ պետությունների թվային շուկաների հետազոտության ընթացքում կիրառվող ընդհանուր մոտեցումների ձևավորման ուղղությամբ։ Նման մոտեցումների մշակման նպատակահարմարության մասին որոշումն ընդունվել է 2023 թվականի նոյեմբերին Միության երկրների հակամենաշնորհային մարմինների ղեկավարների և Հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարարի կողմից։