Նորություններ

15.12.2022 (Обновлено: 28.12.2022 12:03)

ԵՏՀ-ն և ՖԳԸ-ն ամրապնդում են բիզնեսի և ֆինանսական շուկաների զարգացման հարցերով համագործակցությունը

Դեկտեմբերի 15-ին Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնական գրասենյակում, կայացել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար, ՖԳԸ Դիտորդական խորհրդի նախագահ Բակիտժան Սագինտաևի և ԵվրԱսիական համագործակցության Ֆինանսական և գործարար ընկերակցության (ՖԳԸ) նախագահ Լի Շոբինի հանդիպումը:

Կողմերը քննարկել են ԵԱՏՄ երկրներում ինտեգրման և բիզնեսի զարգացման, ՇՀԿ երկրների հետ Միության համագործակցության հարցեր, անդրադարձել են ֆինանսական ոլորտում փոխգործակցության հարցերին։

 

Բացի այդ, քննարկվել են այս տարվա նոյեմբերի 24-ին Մոսկվայում կայացած «Կառուցել կամուրջներ, ոչ թե պատեր: Գործարար Եվրասիան նոր իրականության մեջ» համաժողովի արդյունքները: Բակիտժան Սագինտաևը նշել է, որ համաժողովը արդյունավետ հարթակ է մասնագիտական համայնքներում կարծիքների փոխանակման, ինչպես նաև գործարար գործընկերների որոնման համար։

Բանակցությունների արդյունքում Բակիտժան Սագինտաևը և Լի Շոբինը պատրաստակամություն են հայտնել սերտ փոխգործակցելու ԵվրԱսիական համագործակցության Ֆինանսական և գործարար ընկերակցության շրջանակներում։