Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարարի քարտուղարության ղեկավար Ալիմբեկ Օրոզբեկովն այս տարվա նոյեմբերի 7-ին Աբու Դաբիում բանակցություններ է վարել Abu-Dhabi Ports Group ընկերությունների խմբի (Արաբական Միացյալ Էմիրություններ) ներկայացուցիչների հետ։ ԵՏՀ տրանսպորտի և ենթակառուցվածքների վարչության փորձագետները մասնակցել են հանդիպմանը առցանց։
Հանդիպման մասնակիցները, առաջնորդվելով Հանձնաժողովի և ԱՄԷ կառավարության միջև 2022 թվականին ստորագրված փոխգործակցության հուշագրով, քննարկել են առաջիկայում համագործակցության և համատեղ միջոցառումների անցկացման պլանները։
Քննարկվել են 2024-2026 թվականներին համատեղ միջոցառումների անցկացման պլանի ստորագրման հնարավորությունները, ներառյալ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում ժամանակակից թվային լուծումների կիրառման համատեքստում, մասնավորապես՝ թվային տրանսպորտային միջանցքների ստեղծման և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման մասով, բեռնափոխադրումների և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հնարավոր միջոցառումները։
Կողմերը պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները համագործակցության հաստատման հնարավորությունների և պայմանների մշակման և Abu-Dhabi Ports Group-ի հետ համատեղ միջոցառումների պլանի ստորագրման շուրջ։