Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անկախ Պետությունների Համագործակցության Էլեկտրաէներգետիկ խորհրդի միջև համագործակցության միջոցառումների պլանի արդիականացման անհրաժեշտությունը քննարկվել է մարտի 23-ին ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևի և ԱՊՀ Էլեկտրաէներգետիկ խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Տարաս Կուպչիկովի միջև կայացած հանդիպման ընթացքում:
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՏՄ և ԱՊՀ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկաների ձևավորման, կլիմայական և թվային օրակարգերի ուղղությամբ աշխատանքի, ինչպես նաև երկու ինտեգրացիոն միավորումներին էլեկտրաէներգետիկային առնչվող գործընթացներին գիտական և փորձագիտական հանրության ներգրավման մասով փոխգործակցության ամրապնդման մասին:
«Գիտական հանրության լայն ներգրավումը էներգետիկայի ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների և ԱՊՀ անդամ պետությունների միջև փոխշահավետ համագործակցության առաջարկների մշակմանը թույլ կտա գտնել եվրասիական հնգյակի և Անկախ Պետությունների Համագործակցության երկրների տնտեսությունների կայուն զարգացման պայմանների ստեղծմանն ուղղված փոխշահավետ և հիմնավորված լուծումներ», — նշել է Արզիբեկ Կոժոշևը։
Տեղեկանք
ԵՏՀ-ի և ԱՊՀ Էլեկտրաէներգետիկ խորհրդի միջև համագործակցության միջոցառումների պլանը հավանության է արժանացել 2016 թվականի հունիսի 10-ին։