Եվրասիական տնտեսական միության երկրների և Կուբայի գործարար շրջանակների միջև փոխգործակցության խորացման հեռանկարները քննարկվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կուբայի Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության համատեղ հանձնաժողովի նիստում, որին մասնակցել է ԵՏՀ ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության փոխտնօրեն Լուսինե Թումյանը:
«Միության շրջանակներում բարենպաստ պայմաններ են ստեղծվել ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար, — նշել է Լուսինե Թումյանը։ — Բիզնեսի զարգացումը ԵԱՏՄ երկրների ինտեգրացիոն համագործակցության հիմքն է։ Կուբան, որն ունի Միությանը կից դիտորդ պետության կարգավիճակ, նույնպես ակտիվորեն ներգրավվում է այս ոլորտում մեր ընդհանուր աշխատանքում»։
ԵՏՀ ներկայացուցչի խոսքով՝ կարևոր են դառնում Միության պետությունների և Կուբայի Հանրապետության գործարար շրջանակների փոխգործակցության խորացումը, օրենսդրական դաշտի, Միության երկրներում և Կուբայի Հանրապետությունում գործարար կլիմայի ընթացիկ վիճակի, հեռանկարային ներդրումային նախագծերի վերաբերյալ տեղեկատվական փոխանակման ակտիվացումը, թեմատիկ սեմինարների և փորձագիտական խորհրդատվությունների անցկացումը։
Եզրափակելով՝ կողմերը եկան միասնական դիրքորոշման, որ Համատեղ հանձնաժողովի հարթակում տեղի ունեցած մտքերի և առաջարկությունների փոխանակումը կնպաստի ձեռնարկատիրական ոլորտում համագործակցության զարգացմանը։
Տեղեկանք
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կուբայի Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության համատեղ հանձնաժողովը ստեղծվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կուբայի Հանրապետության կառավարության միջև 2018 թվականի մայիսի 31-ի փոխըմբռնման հուշագրին համապատասխան: