Նորություններ

06.03.2025

ԵՏՀ-ն և ՄԱԿ-ը քննարկել են տնտեսական օրակարգի հարցերի շուրջ երկխոսության զարգացման հարցը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ՄԱԿ-ի համակարգի կազմակերպությունների ու կառույցների միջև փոխգործակցության զարգացման ու համակարգման հարցերը քննարկվել են ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տնտեսական և սոցիալական հարցերով տեղակալ Լի Ցզյունհուայի աշխատանքային հանդիպման ընթացքում: Բանակցությունները կայացել են Միավորված ազգերի կազմակերպության Նյու Յորքի կենտրոնակայանում։

Նշվել է կնքված համագործակցության հուշագրերի շրջանակներում արդյունավետ երկխոսությունը ԵՏՀ-ի և ՄԱԿ-ի տարածաշրջանային հանձնաժողովների՝ ՄԱԿ ԵՏՀ-ի, ԷՍԿԱՏՕ-ի և ԷԿԼԱԿ-ի, ինչպես նաև ՄԱԿ-ի կազմակերպությունների միջև:

«ՄԱԿ-ի կառույցների հետ երկխոսության ստեղծված ձևաչափը ԵՏՀ-ին թույլ է տալիս տեղյակ լինել կարգավորման զարգացման արդի միտումներին, օգտագործել լավագույն համաշխարհային փորձը և առաջ մղել եվրասիական լավագույն փորձը միջազգային ասպարեզում», — նշել է Էլդար Ալիշերովը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2025 թվականի հուլիսին կայանալիք Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական համաժողովին ԵՏՀ-ի մասնակցության հնարավորությունները, որի հարթակում Հանձնաժողովն ավանդաբար կլոր սեղան է անցկացնում կայուն զարգացման նպատակների իրականացման վրա տնտեսական ինտեգրման գործընթացների ազդեցության թեմայով։

Բանակցությունների արդյունքում Էլդար Ալիշերովը տեղակալ Լի Ցզյունհուային հրավիրել է մասնակցելու 2025 թվականի մայիսին Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովին։