Նորություններ

04.04.2023

ԵՏՀ-ն փոփոխել է Համապատասխանության տրամադրված հավաստագրերի և համապատասխանության գրանցված հայտարարագրերի գրանցամատյանի ձևավորման և վարման կարգը

Մարտի 4-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան ընդունել է Համապատասխանության տրամադրված հավաստագրերի և համապատասխանության գրանցված հայտարարագրերի գրանցամատյանի ձևավորման և վարման կարգի փոփոխությունները։


ԵՏՀ Կոլեգիայի որոշումն ավարտում է անցած տարվա դեկտեմբերին ընդունված համապատասխանության գնահատման ոլորտի հիմնարար փաստաթղթերի համակարգային փոփոխությունների շարքը։ Դրանք են համապատասխանության հավաստագրերի և հայտարարագրերի միասնական ձևերը և համապատասխանության հայտարարագրերի գրանցման կարգը:

Նոր փոփոխությունները կօգնեն բարձրացնել ապրանքների հետագծելիության և անվտանգության մակարդակը, ինչպես նաև արտադրանքի համապատասխանության գնահատման վերաբերյալ նշված գրանցամատյանում առկա տեղեկությունների թափանցիկությունը։ Կարևոր է նշել ԵԱՏՄ երկրների պայմանավորվածությունները միասնական գրանցամատյանի միայն ազգային մասում ներառվող լրացուցիչ տեղեկությունները Կարգում ներառելու մասին, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ, առանց այդպիսի տեղեկությունները Հանձնաժողովին փոխանցելու, մասնավորապես՝

- արտադրանքի արտադրության վայրի նույնացուցիչը (GLN (ՋԻ-ԷԼ-ԷՆ) կամ այլ նույնացուցիչ՝ երրորդ երկրների արտադրանքի համար.

- GTIN (ՋԻ-ԹԻՆ) կոդը.

- որպես նմուշ Միության տարածք ներմուծված արտադրանքի մաքսային հայտարարագրի համարը.

- տեղեկատվությունը հավաստագրվող արտադրանքի պարբերական գնահատման մասին.

- այլ տեղեկություններ (հավաստագրման հայտի մասին. դիմողի կողմից հավաստագրման այլ մարմնի հետ սերիական վկայականի փոխանցման մասին պայմանագիր կնքելու մասին, եթե հավաստագիր տրամադրած մարմնի գործողությունը դադարեցվի):

Այս նորմը կիրառվելու է երկու տարի, որոնց ընթացքում անդամ պետությունները և ԵՏՀ-ն կիրականացնեն միութենական շուկայում ապրանքների ազատ տեղաշարժի համար խոչընդոտների առաջացման մշտադիտարկում։

Այս մոտեցումը թույլ կտա պրակտիկաներ փորձարկել, որոնք, ի թիվս այլնի, ուղղված են տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ նշված փաստաթղթերի տրամադրման հիմնավորվածության լրացուցիչ վերահսկողության հնարավորությունների ընդլայնմանը առանց համապատասխանության գնահատման ոլորտի այլ կազմակերպամեթոդաբանական փաստաթղթերի լրացուցիչ ճշգրտումների:

Հանձնաժողովի ակտի նոր դրույթները կապահովեն համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի էլեկտրոնային տեսակը Միությունում ներդնելու մասին Ռազմավարություն-2025-ում համապատասխան դրույթի իրականացումը։

Հանձնաժողովի Կոլեգիայի որոշումը ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո։ Դրա մտնելը փոխկապակցված է համապատասխան ընդհանուր գործընթացի նոր տարբերակ գործողության մեջ դնելու ամսաթվի հետ: