Նորություններ

28.03.2023

ԵՏՀ-ն հատուկ նստաշրջան է կազմակերպել ՄԱԿ-ի ԷՍԿԱՏՕ հարթակում

Մարտի 27-ին Բանգկոկում բացվել է ՄԱԿ-ի ԷՍԿԱՏՕ հովանու ներքո Կայուն զարգացման հարցերով 10-րդ հոբելյանական Ասիա-Խաղաղօվկիանոսյան համաժողովը: Համաժողովի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կազմակերպել է հատուկ նստաշրջան, որը նվիրված էր Եվրասիական տնտեսական միության, ինչպես նաև միջազգային գործընկեր կազմակերպությունների դերին ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում։

Համաժողովի մասնակիցներին ողջույններ է հղել ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։ Նախարարական հատվածի ընթացքում այն ներկայացրել է Կոլեգիայի ղեկավարի խորհրդական Վլադիմիր Կովալյովը։

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ Միության անդամ պետությունների հետ սերտ համակարգմամբ, պատրաստ է ամրապնդել ռազմավարական գործընկերությունը տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կազմակերպությունների հետ՝ Կայուն զարգացման նպատակներին հասնելն արագացնելու և բազմաբևեռ աշխարհակարգի սկզբունքը պահպանելու համար», — նշվել է ելույթի շրջանակներում։ 

ԵՏՀ հատուկ նստաշրջանի քննարկման առանցքային լեյտմոտիվը տարածաշրջանային մակարդակում ինտեգրացիոն ջանքերի և ԿԶՆ իրականացման արդյունավետության փոխադարձ կապն էր:

«ԵԱՏՄ մասին պայմանագիրը և Միության իրավունքը կազմող հիմնարար փաստաթղթերը համահունչ են ՄԱԿ-ի օրակարգ-2030-ի տնտեսական նպատակներին, իսկ ԵԱՏՄ-ում ինտեգրման խնդիրների արդյունավետ իրականացումը, որոնք ամրագված են այդ թվում Մինչև 2025 թվականը ԵԱՏՄ Ռազմավարությունում, առաջընթաց են ապահովում Կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում», — ընդգծել է նստաշրջանի մոդերատոր, ԵՏՀ ինտեգրման զարգացման վարչության տնօրեն Գոհար Բարսեղյանը։ 

ԿԶՆ ոլորտում Հանձնաժողովի մշակումները, ինչպես նաև ԵԱՏՄ-ում ՄԱԿ-ի օրակարգ-2030-ի իրականացման պլանները ներկայացրել են Վլադիմիր Կովալյովը և ԵՏՀ վիճակագրության վարչության փոխտնօրեն Նատալյա Իգնատովան։

ԵՏՀ նստաշրջանում ելույթ են ունեցել ՇՀԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Սոխայիլ Խանը, ԷՍԿԱՏՕ-ի Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի ենթատարածաշրջանային բաժնի ղեկավար Նիկոլայ Պոմոշչնիկովը, ԱՍԵԱՆ քարտուղարության պրոֆիլային վարչության ղեկավար Միգել Մուսնջին և ԱՓՎՄԽ (Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների հարցերով խորհրդակցության) ներկայացուցիչ Ուգուր Թուրանը: 

2023 թվականին Միության մարմիններում նախագահող Ռուսաստանի Դաշնության անունից ողջույնի խոսքով հանդես եկավ ԷՍԿԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Օլեգ Շամանովը:

ՄԱԿ-ի ԷՍԿԱՏՕ-ի հարթակում կայացել է նաև ԵՏՀ պատվիրակության աշխատանքային հանդիպումը ՇՀԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Սոխայիլ Խանի հետ: Կողմերը քննարկել են մարտի 17-ին Մոսկվայում ԵՏՀ Կոլեգիայի նախագահի և ՇՀԿ գլխավոր քարտուղարի միջև կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացման հարցը։ Նշվել է փոխադարձ հետաքրքրությունը Եվրասիական տարածաշրջանի տնտեսական կապվածության ապահովմանն ուղղված կոնկրետ նախագծերի իրականացման նկատմամբ։

Տեղեկանք

ՄԱԿ-ի ԷՍԿԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող Կայուն զարգացման 10-րդ Ասիա-Խաղաղօվկիանոսյան համաժողովի աշխատանքներին մասնակցել են բազմաթիվ ազգային պատվիրակություններ, որոնց թվում են Ռուսաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Վիետնամը, Պակիստանը, Ավստրալիան, Թուրքմենստանը, Մոնղոլիան, Կամբոջան, ԱՄՆ-ը, Նեպալը, Մալդիվները, ինչպես նաև Եվրոպական միության, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի և այլ պատվիրակություններ։

2015 թվականին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովը ընդունել է «Աշխարհի փոխակերպումը: Կայուն զարգացման ոլորտի օրակարգը մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածի համար» բանաձևը: Կայուն զարգացման ոլորտի օրակարգը ներառում է 17 նպատակ և 169 խնդիր, որոնք համալիր բնույթ են կրում և ապահովում կայուն զարգացման երեք բաղադրիչների՝ տնտեսական աճի, սոցիալական ինտեգրման և բնապահպանական կայունության հավասարակշռությունը:

2022 թվականի նոյեմբերին ԵՏՀ վիճակագրության վարչությունը հրապարակել է «Եվրասիական տնտեսական միության տարածաշրջանում Կայուն զարգացման ոլորտի նպատակների իրականացում» ժողովածուն։ Ժողովածուի մեջ առաջին անգամ վիճակագրական տվյալներ են ներկայացվել Եվրասիական տնտեսական միությունում 2017-2021 թվականների ընթացքում ԿԶՆ-ների տարածաշրջանային ցանկի ցուցանիշներին հասնելու վերաբերյալ: Տարածաշրջանային ցանկը ներառում է 130 ցուցիչ, որոնցից 63-ը առաջարկվել է գլոբալ մակարդակով մշտադիտարկման համար, ինչպես նաև ԵԱՏՄ-ում զարգացման առաջնահերթություններն արտացոլող 67 ցուցիչ։