Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
eng
арм
бел
қаз
кыр
որոնում
որոնում
Выберите язык
рус
eng
арм
бел
қаз
кыр
Հանձնաժողով
Նորություններ
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 6809
30 մայիսի 2025
ԵՏՀ-ում քննարկել են ԵԱՏՄ-ում մաքսային կարգավորման կատարելագործման հարցեր
Ապրիլի 30-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովում տեղի է ունեցել մաքսային կարգավորման կատարելագործման հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի նիստը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովի նախագահությամբ։ Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքում կատարվող փոփոխությունները, որոնք վերաբերում են ԵԱՏՄ մաքսային սահմանով բեռնարկղերի պարզեցված տեղափոխմանը։ Քննարկվել են մաքսային տարանցման մաքսային ընթացակարգի կիրառման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև որսաքանակի և ձկնամթերքի վերաբերյալ տեղեկությունների փոխանակման հարցեր։ Աշխատանքային խմբի մասնակիցները պայմանավորվել են շարունակել քննարկումները առավել զգայուն հարցերի շուրջ։ Աշխատանքային խմբի հաջորդ նիստը նախատեսված է անցկացնել այս տարվա մայիսին առերես ձևաչափով։
30 մայիսի 2025
Մաքսիմ Երմոլովիչ. «Մրցակցության տարածաշրջանային կազմակերպությունների հանդիպումները նպաստում են աշխարհում ավելի արդյունավետ մրցակցային քաղաքականության մշակմանը»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ Եգիպտոսի մրցակցային գերատեսչության աջակցությամբ, Կահիրեում անցկացրել է մրցակցության տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպում։ Հանդիպմանը մասնակցել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը։ Նման միջոցառումները, որոնք ԵՏՀ պրոֆիլային բլոկի նախաձեռնությամբ ավանդական են դարձել, օգնում են միջազգային տարածաշրջանային կազմակերպություններին արդիական հարցերի շուրջ կառուցողական համագործակցություն ծավալելու, աշխատանքային փորձ փոխանակելու գործում։ Հինգերորդ հանդիպման մասնակիցների ուշադրության կենտրոնում էր մրցակցության արդյունավետ կարգավորման գործելակերպը։ «Մենք խթանում ենք տարածաշրջանային համագործակցության առավելությունները, ամրապնդում և ընդլայնում միջտարածաշրջանային երկխոսությունը, հարմարեցնում առաջադեմ մրցակցային գործելակերպը յուրաքանչյուր տարածաշրջանի կարիքներին, ստեղծում նոր գաղափարներ, ինչն արդյունքում հանգեցնում է աշխարհում ավելի արդյունավետ մրցակցային քաղաքականության», — կարծում է Մաքսիմ Երմոլովիչը։ ԵՏՀ-ն կշարունակի անցկացնել տարածաշրջանային մրցակցային կազմակերպությունների հանդիպումները։ Հինգերորդ հանդիպմանը մասնակցել են Եգիպտոսի մրցակցային գերատեսչության նախագահը, ՅՈՒՆԿՏԱԴ-ի, Արևելյան և Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկայի, Արևելյան Աֆրիկայի համայնքի, Արևմտյան Աֆրիկայի տնտեսական և արժութային միության, Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքի, Արաբական մրցակցային ցանցի, Հարավարևելյան Ասիայի ազգերի ընկերակցության, ԲՐԻԿՍ-ի և Կարիբյան համայնքի ներկայացուցիչներ։
22 մայիսի 2025
Անդրեյ Սլեպնևը Սամադ Հասանզադեի հետ քննարկել է ԵԱՏՄ երկրների և Իրանի ձեռնարկատերերի փոխգործակցությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում տեղի է ունեցել ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևի հանդիպումը Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Սամադ Հասանզադեի հետ: Կողմերը քննարկել են ազատ առևտրի մասին 2025 թվականի մայիսի 15-ին ուժի մեջ մտած լիաձևաչափ համաձայնագրի կիրարկման համատեքստում ԵԱՏՄ և Իրանի գործարար շրջանակների փոխգործակցության հարցեր: Անդրեյ Սլեպնևը իրանցի գործընկերներին տեղեկացրել է համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզի նախապատրաստման մասին, որը ներառելու է ԵԱՏՄ և Իրանի բիզնեսի միջև ուղիղ համագործակցության զարգացման միջոցառումներ և թեմատիկ սեմինարներ կողմերի առևտրի կարգավորման առանձնահատկությունները պարզաբանելու համար: «Նոր համաձայնագիրը ԵԱՏՄ և Իրանի գործարար շրջանակների համար ամրագրում է միմյանց շուկաներ մուտքի եզակի պայմաններ, հարմարավետ մեխանիզմներ ու հարթակներ ստեղծում փոխգործակցության հաստատման, առևտրատնտեսական համագործակցության արդիական խնդիրների լուծման և օրենսդրության առանձնահատկությունների ու մեր երկրներում դրա կիրառման պրակտիկաների ըմբռնման մերձեցման համար», — ասել է Անդրեյ Սլեպնևը: ԵՏՀ նախարարը Իրանի բիզնեսի ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու հունիսի 26-ից 27-ը Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական համաժողովին: «Իրանի հետ համագործակցության նոր փուլը մենք դիտարկում ենք որպես գործընկերային փուլ: Կարևոր է, որ մեր ձեռնարկատերերը միմյանց ընկալեն որպես գործընկերներ, ոչ թե մրցակիցներ, որպեսզի աճեցնեն իրենց ներուժը և տեխնոլոգիաները և միասին աշխատեն 250 մլն մարդուց բաղկացած միավորված շուկայում», — ընդգծել է Անդրեյ Սլեպնևը:
22 մայիսի 2025
Բախիթ Սուլթանով. «Անհրաժեշտ է պահպանել հավասարակշռությունը միգրացիոն հոսքերի վերահսկողության և ԵԱՏՄ-ում աշխատանքային միգրանտների իրավունքների ապահովման միջև»
Մայիսի 22-ին Բաքվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում խոսել է միգրացիայի ոլորտում Հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքների մասին՝ կարևորելով Եվրասիական տնտեսական միությունում աշխատանքային միգրանտների իրավունքների ու սոցիալական երաշխիքների ապահովման նպատակով ջանքերի համակարգումը: Նիստի մասնակիցները քննարկել են ԱՊՀ պետություններում ստեղծված միգրացիոն իրավիճակը, ինչպես նաև Համագործակցության երկրների միգրացիոն քաղաքականության հիմնական ուղղություններ իրականացնելիս պետական մարմինների փոխգործակցության համակարգումը: ԵՏՀ նախարարը նշել է ԵԱՏՄ ներսում աշխատանքային միգրացիայի էական աճը. «Միության մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից ի վեր աշխատանքային միգրացիայի տարելան հոսքերը մեկ երրորդով աճել են և նախորդ տարի գերազանցել են 1 մլն մարդը»: Բախիթ Սուլթանովը ներկայացրել է Միության իրավունքին ԵԱՏՄ երկրների աշխատանքային միգրացիայի ոլորտի օրենսդրության համապատասխանության վերջերս ավարտված մշտադիտարկման արդյունքները: Մշտադիտարկումը ցույց տվեց, որ պետությունները միանման միջոցներ են ձեռնարկում բարձրորակ մասնագետների ներհոսքի խթանման ուղղությամբ, ինչպես նաև առաջ ընթանում աշխատանքային միգրացիայի ոլորտի պետծառայությունների թվայնացման գործում: ԵՏՀ նախարարն անդրադարձել է միգրացիոն հոսքերի վերահսկողության և աշխատանքային միգրանտների իրավունքների ապահովման միջև հավասարակշռությունը պահպանելու անհրաժեշտությանը՝ նշելով, որ միգրացիայի ոլորտի կարգավորմանն ուղղված որևէ օրենսդրական նախաձեռնություն չպետք է հակասի ԵԱՏՄ մասին պայմանագրի նորմերին: Ամփոփելով՝ Բախիթ Սուլթանովը հայտնել է Հանձնաժողովի կողմից «Ռուսաստանի Դաշնությունում ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների աշխատանքային գործունեությունը և սոցիալական ապահովությունը» գրքույկի նախապատրաստման մասին, որը թարգմանվել է Միության պետությունների բոլոր լեզուներով և տեղադրվել ԵՏՀ կայքում: Նախատեսվում է համանման գրքույկներ ստեղծել ԵԱՏՄ մյուս երկրների օրենսդրության վերաբերյալ: Միջոցառման շրջանակներում Բախիթ Սուլթանովը գործնական հանդիպումներ է ունեցել ԱՊՀ երկրների միգրացիոն գերատեսչությունների ղեկավարների հետ, որոնց ընթացքում քննարկել են ընթացիկ միգրացիոն իրավիճակը, փորձի ու տեղեկատվության փոխանակմանն ուղղված համագործակցությունը, ինչպես նաև պրոֆիլային միջոցառումների համատեղ նախապատրաստումն ու կազմակերպումը:
22 մայիսի 2025
Բակիտժան Սագինտաևը բանակցություններ է վարել Ռուսաստանում Ճապոնիայի դեսպան Մուտո Ակիրայի հետ
Մայիսի 22-ին ԵՏՀ կենտրոնակայանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մուտո Ակիրայի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության և Ճապոնիայի միջև համագործակցության հեռանկարները:
22 մայիսի 2025
Նիկոլայ Կուշնարև. «ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական և տեխնոլոգիական կոոպերացիայի խորացումը նոր հնարավորություններ է բացում մետաղագործության զարգացման համար»
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական կոոպերացիայի գերակայությունները, տեխնոլոգիական միտումները և, ընդհանուր առմամբ, մետաղագործության ոլորտում առկա իրավիճակը քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում կայացած «Մետաղագործությունը ԵԱՏՄ-ում. ինտեգրում, սպառման խթանում, նորարարություններ և նոր նյութեր» խորագրով կլոր սեղանի մասնակիցները: «ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական և տեխնոլոգիական կոոպերացիայի խորացումը նոր հնարավորություններ է ստեղծում ոլորտի զարգացման խնդիրների բարեհաջող լուծման համար: Դա հնարավոր է իրականություն դարձնել մետաղագործական արտադրանքի արտադրության ոլորտի համատեղ նորարարական և ենթակառուցվածքային նախագծերի իրագործման, արտաքին շուկաներում դրա մրցունակության բարձրացման միջոցով», — ողջույնի խոսքում նշել է ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նիկոլայ Կուշնարևը: Հատուկ անդրադարձ էր կատարվել ԵԱՏՄ շրջանակներում նոր արտադրությունների ստեղծմանը, թվայնացման, ռոբոտացման և ճյուղում ադդիտիվ տեխնոլոգիաների կիրառման ոլորտում փորձի փոխանակմանը: Զգալի հետաքրքրություն է առաջացրել միջազգային ստանդարտներին համապատասխանության գնահատման՝ որպես արտաքին շուկաներում մետաղագործական արտադրանքի առաջմղման գործիքի օգտագործման և եռակցման ոլորտում կոոպերացիոն համագործակցության ներուժի մասին քննարկումը: Արտադրողներին տեղեկացնելու նպատակով կլոր սեղանի ընթացքում ներկայացվել է համատեղ կոոպերացիոն նախագծերին աջակցության մեխանիզմը, որը մշակվել է Հանձնաժողովի կողմից և կարող է օգտագործվել մետաղագործական ոլորտում: «Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ-ում 2024 թվականին պատրաստի մետաղյա արտադրատեսակների արտադրությունը նույնանման ժամանակահատվածում 35.1%-ով ավելացել է: Ընդ որում, անդամ պետությունների կողմից մետաղագործական արտադրանքի փոխադարձ կոոպերացիոն մատակարարումներն աճել են 4.8%-ով, պատրաստի մետաղյա արտադրատեսակներինը՝ 9.6%-ով, ինչը վկայում է այս ոլորտում համագործակցության էական ներուժի մասին: Վերազգային ֆինանսավորման նոր մեխանիզմը կնպաստի ԵԱՏՄ շրջանակներում կոոպերացիայի հետագա զարգացմանը», — նշել է Վարչության փոխտնօրեն Գեորգի Արզումանյանը: Միջոցառման արդյունքների հիման վրա կողմերը պայմանավորվել են ակտիվացնել համատեղ աշխատանքը ԵՏՀ հարթակում: Նաև նախատեսվում է նախապատրաստել համապատասխան բանաձև, որն ուղղվելու է ԵԱՏՄ երկրների կառավարություններին: Միջոցառմանը մասնակցել են ԵԱՏՄ երկրների լիազոր մարմինների, ոլորտային ընկերակցությունների, գիտական, գործարար կազմակերպությունների, առաջատար մետաղագործական ձեռնարկությունների և մետաղական արտադրանք սպառողների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Բելառուսի մետաղագործական գործարանի և «Բելցվետմետի» (Բելառուս), Ակտյուբինսկի ռելսերի և հեծանների գործարանի (Ղազախստան), «Ռուսսկայա Ստալ» ընկերակցության, Խողովակային արդյունաբերության զարգացման հիմնադրամի, Մետաղամշակող ձեռնարկությունների ընկերակցության, Ալյումինի ընկերակցության, «Ռոսսպեցմաշ» ընկերակցության, Էլեկտրամետաղագործական ձեռնարկությունների ընկերակցության, Ադդիտիվ տեխնոլոգիաների զարգացման ընկերակցության, Սեվերստալի և «Ի.Պ. Բարդինի անվան չերմետի ԿԳՀԻ» (Ռուսաստան) ներկայացուցիչներ:
21 մայիսի 2025
ԵԱՏՄ երկրները բարձրացնում են չափումների միասնության ապահովման ոլորտում ինտեգրման մակարդակը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության փոխտնօրեն Անի Օբոսյանը մասնակցել է Միջազգային չափագիտական համաժողովին և «Չափագիտություն առանց սահմանների» ցուցահանդեսին, որոնք զուգադիպեցվել են Չափագիտության համաշխարհային օրվան: Համաժողովում իր ելույթի ընթացքում Անի Օբոսյանը մասնակիցներին շնորհավորել է Չափագիտության համաշխարհային օրվա և 1875 թվականի Չափի կոնվենցիայի ստորագրման և Կշիռների ու չափերի միջազգային բյուրոյի ստեղծման 150-ամյակի առթիվ: Նա նշել է, որ չափումների միասնության ապահովման ոլորտում Հանձնաժողովի գործունեության ընթացիկ շրջանը կարելի է անվանել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման մակարդակի բարձրացման նոր փուլ: «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրում ներառված ինտեգրացիոն ուղղություններին աջակցության անհրաժեշտ մակարդակը, որտեղ գործունեության արդյունքները կախված են չափումների ճշգրտությունից և հավաստիությունից, նախատեսվում է ապահովել չափումների չափագիտական ապահովման միասնական սկզբունքներ ներդնելու միջոցով», — ընդգծել է Անի Օբոսյանը:
21 մայիսի 2025
Հանձնաժողովը ԵԱՏՄ երկրների պետական մարմինների և բիզնեսի հետ քննարկել է Սերբիայի հետ առևտրի ակտիվացման հարցը
Մայիսի 21-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևի նախագահությամբ կայացել է Եվրասիական տնտեսական միության երկրների պետական իշխանության մարմինների և բիզնեսի մասնակցությամբ սեմինար, որը նվիրված էր Սերբիայի հետ ոլորտային համագործակցության զարգացմանը, փոխադարձ առևտրում արգելքների հայտնաբերմանը և վերացմանը: Միջոցառումն ուղղված է ԵԱՏՄ և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և մյուս կողմից՝ Սերբիայի Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի շրջանակներում փոխգործակցության ակտիվացմանը: Սեմինարի նպատակն է բացահայտել առևտրային արգելքները, որոնց բախվում են տնտեսության տարբեր ոլորտների արտահանողները Սերբիայի Հանրապետության շուկա ապրանքներ մատակարարելիս, ինչպես նաև համագործակցության նոր հնարավորությունները և առևտրում սահմանափակումների վերացման ուղիները: «Այսօրվա միջոցառման ընթացքում ներկայացված առաջարկները անդամ պետությունների հետ համատեղ մանրամասն կուսումնասիրվեն Սերբիայի Հանրապետության հետ Համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի նախատեսվող նիստի շրջանակներում հնարավոր քննարկման համար», — նշել է Անդրեյ Սլեպնևը: Այս առնչությամբ ԵՏՀ նախարարը հիշեցրել է սերբական կողմի հետ վերջերս տեղի ունեցած արդյունավետ խորհրդակցությունների մասին, որոնց արդյունքում 2025 թվականի մարտի 3-ից վերացվել են ԵԱՏՄ-ից բուսական յուղերի և մարգարինի ներմուծման քանակական սահմանափակումները, որոնք գործում էին երկու տարի շարունակ: Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և մյուս կողմից՝ Սերբիայի Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 25-ին և ուժի մեջ մտել 2021 թվականի հուլիսի 10-ին: Համաձայնագիրը նախատեսում է ապրանքային անվանացանքի 93%-ի համար ներմուծման մաքսատուրքերի փոխադարձ վերացում:
Ցուցադրել ավելին