Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան քննարկել է օրգանական գյուղատնտեսության զարգացման պետական աջակցության միջազգային փորձի ակնարկը։
«Եվրասիական տնտեսական միության երկրների մեծ մասում այս ոլորտի օրենսդրությունն ընդունվել է համեմատաբար վերջերս՝ երկու-երեք տարի առաջ։ Ակնարկի շրջանակներում մենք նպատակ ենք ունեցել ցույց տալ հեռանկարային օրգանական գյուղատնտեսության զարգացման պետական քաղաքականության միջազգային փորձը՝ օրգանական արտադրանքի համաշխարհային շուկայի աճի և միջազգային կլիմայական օրակարգի արդիականության պայմաններում, - ասել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը: - Մասնավորապես, արտադրողին աջակցելու տարբեր գործիքների հետ մեկտեղ, առաջարկվում են համապատասխան մասնագետների նախապատրաստման կրթական ծրագրերի մշակում, այս ոլորտում գիտական հետազոտությունների իրականացում, սպառողների շրջանում այս հայեցակարգի խթանման պետական լրատվական արշավների անցկացում և այլ ուղղություններ»։
Փաստաթուղթը տեղեկատվություն է պարունակում օրգանական արտադրանքի գլոբալ շուկայի միտումների և հեռանկարների, առաջատար արտադրող երկրներում և ԵԱՏՄ պետություններում հատվածի զարգացմանն ուղղված միջոցների մասին, ինչպես նաև հանձնարարականներ Միության երկրներին՝ գյուղատնտեսության այս հատվածին տրամադրվելիք պետական աջակցության վերաբերյալ:
Օրգանական գյուղատնտեսության զարգացման պետական աջակցության միջազգային փորձի ակնարկը հասանելի է Հանձնաժողովի պաշտոնական կայքում՝https://cutt.ly/fMW47Tu։