Նորություններ

25.06.2024

ԵՏՀ-ն հետևողականորեն միասնականացնում է մաքսային հայտարարագրման ժամանակ տեղեկություններ նշելը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան փոփոխություններ է կատարել ապրանքների հայտարարագրի լրացման կարգում։

Փոփոխություններն ուղղված են Եվրասիական տնտեսական միություն առանձին կատեգորիայի ապրանքներ ներմուծելիս հայտարարագրում որոշակի տեղեկություններ նշելու կանոնների հետագա միասնականացմանը։

«Նախատեսվում են ԵԱՏՄ բոլոր երկրների համար միատեսակ կանոններ, թե ինչ տեղեկություններ պետք է նշվեն Միության մաքսային տարածք ներմուծվող կոմպրեսորների, ուղղահայաց տեսակի սառցապահարանների, երկաթուղային և տրամվայի վագոնների, տրակտորների, սարքերի և ապարատուրայի մասին հայտարարագրում, — նշել է Մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության տնօրեն Սերգեյ Վլադիմիրովը: — Սա բիզնեսի համար հավասար պայմաններ կստեղծի վերը նշված կատեգորիաների ապրանքներ հայտարարագրելիս»։

ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ մաքսային հայտարարագրի լրացման կարգը սահմանում է ԵՏՀ-ն։

Ապրանքների հայտարարագրի լրացման կարգը հաստատվել է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի N 257 որոշմամբ։

Այդ Կարգի N 2 հավելվածը պարունակում է ապրանքների հայտարարագրի 31-րդ սյունակում 1-ին համարի տակ ներքին սպառման համար բացթողման, մաքսային պահեստի, մաքսային տարածքում վերամշակման, մաքսային տարածքից դուրս վերամշակման, ժամանակավոր ներմուծման (մուտքի թույլատրման), ժամանակավոր արտահանման, վերաներմուծման, վերաարտահանման, ազատ տնտեսական գոտու, ազատ պահեստի մաքսային ընթացակարգերով գրանցվող առանձին կատեգորիաների ապրանքների, իսկ N 4 հավելվածը՝ արտահանման մաքսային ընթացակարգով գրանցվող ապրանքների համար նշվող ճշգրտող տեղեկությունների ցանկը: