Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հաստատել է «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ նյութերի անվտանգության պահանջներ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 029/2012) ստանդարտների ցանկի փոփոխությունները, որոնք ներառված են Հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի օգոստոսի 29-ի № 84 որոշմամբ ընդունված և 2024 թվականի փետրվարի 27-ից ուժի մեջ մտնող այդ տեխնիկական կանոնակարգի № 2 փոփոխությունների փաստաթղթերի փաթեթում։
Ստանդարտների ցանկը, որոնց կիրառման արդյունքում կամավոր հիմունքներով ապահովվում է ՄՄ ՏԿ 029/2012 պահանջների պահպանումը, համալրվել է ութ ստանդարտով (հինգ միջպետական ստանդարտ և երեք Ռուսաստանի Դաշնության ստանդարտ), այդ թվում՝ առանձին սննդային հավելումների և ֆերմենտային պատրաստուկների նույնականացման հատկանիշները:
Հետազոտության (փորձարկման) և չափումների կանոններ և մեթոդներ պարունակող, այդ թվում՝ նմուշառման կանոններ ստանդարտների ցանկը, որոնք անհրաժեշտ են ՄՄ ՏԿ 029/2012 պահանջների կիրառման ու կատարման և տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատման իրականացման համար, լրացվել է 53 փաստաթղթով (վեց ստանդարտ մշակվել է ISO միջազգային ստանդարտների հիման վրա, չորսը՝ EN տարածաշրջանային ստանդարտների հիման վրա): Դրանց թվում են 37 միջպետական ստանդարտ, Ռուսաստանի Դաշնության 13 ստանդարտ, Բելառուսի Հանրապետության ստանդարտ և հետազոտությունների երկու ատեստավորված մեթոդիկա: Նշված փաստաթղթերը ներառում են տարբեր սննդային հավելումներում հիմնական նյութի զանգվածային մասի որոշման մեթոդներ, բուրավետիչների և ֆերմենտային պատրաստուկների անվտանգության ցուցանիշների որոշման մեթոդներ, ինչպես նաև սննդամթերքի տարբեր տեսակներում սննդային հավելումների պարունակության որոշման մեթոդներ: