Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նիկոլայ Կուշնարևը Սաուդյան Արաբիայում Made in Russia + INNOPROM առաջին բազմոլորտ առաքելության կազմում բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի առաջատար ընկերությունների և կառավարական կառույցների ներկայացուցիչների հետ՝ օտարերկրյա գործընկերների միջև առևտրային հարաբերությունների ամրապնդման և տնտեսական համագործակցության ընդլայնման նպատակով։
Կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարային ուղղությունները և արդյունաբերության տարբեր որտներում, այդ թվում՝ շինարարության, մեքենաշինության, դեղագործության և նորարարական տեխնոլոգիաների ոլորտներում ներդրումների հնարավորությունները։
Նիկոլայ Կուշնարևը մասնակցել է «Իննոպրոմ» ցուցահանդեսի գործարար ծրագրին, այդ թվում՝ գլխավոր լիագումար նստաշրջանին և մասնագիտացված նստաշրջաններին՝ Ռուսաստանի Դաշնության և Սաուդյան Արաբիայի Թագավորության իշխանության մարմինների ղեկավարների, ինչպես նաև գործակալությունների և խոշորագույն արտադրական ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ:
«Սաուդյան Արաբիայի Թագավորությունը՝ որպես խոշոր տարածաշրջանային շուկա արագ զարգացող տնտեսությամբ, արտաքին գործընկեր է, որն առաջնահերթ է ԵԱՏՄ պետությունների հետ արդյունաբերական համագործակցության զարգացման համար։ Հուսով ենք, որ արդյունաբերության և նորարարությունների ոլորտում փոխշահավետ համագործակցության կառուցումը կնպաստի առևտրատնտեսական կապերի արագացված զարգացմանը շատ մոտ ապագայում։ Շնորհակալ ենք Made in Russia+INNOPROM բազմոլորտ գործարար առաքելության կազմակերպիչներին այս հաջող միջոցառումն անցկացնելու ջանքերի համար և ակնկալում ենք ԵԱՏՄ երկրների և Սաուդյան Արաբիայի միջև տնտեսական կապերի հետագա զարգացումը», — նշել է Նիկոլայ Կուշնարևը։
Տեղեկանք
INNOPROM-ը միջազգային արդյունաբերական ցուցահանդես է, գլխավոր արդյունաբերական, առևտրային և արտահանման հարթակը Ռուսաստանում: Էր Ռիադում անցկացվող միջոցառման թեմաներից են թվային արտադրությունը, տեխնոլոգիաները քաղաքների համար, ժամանակակից ագրոտեխնոլոգիաները, տրանսպորտային մեքենաշինությունը, էներգետիկայի տեխնոլոգիաները, առողջապահությունը և դեղագործությունը, սննդի արդյունաբերությունը, արդյունաբերական սարքավորումները։ Այս տարի միջոցառումն առաջին անգամ դուրս է գալիս ԵԱՏՄ-ի սահմաններից։