Նորություններ

27.12.2023

ԵՏՀ-ն երկարաձգել է մանգանի հանքաքարերի և խտանյութերի զրոյական տուրքի գործողության ժամկետը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշում է ընդունել մանգանի հանքաքարերի և խտանյութերի ներմուծման զրոյական մաքսատուրքերի գործողության ժամկետը (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2602 00 000 0 ծածկագիր) մինչև 2025 թվականի վերջ երկարաձգելու մասին։

Դիտարկվող նյութերը համարվում են մետաղագործական արդյունաբերությունում Ֆեռոհամաձուլվածքների արտադրման հումք։ ԵԱՏՄ-ում համապատասխան արտադրանքն արտադրվում է միայն Ղազախստանի Հանրապետությունում, սակայն առկա ծավալները թույլ չեն տալիս լիարժեք ապահովել պահանջմունքը։

«Միջոցի երկարաձգումը կնպաստի ԵԱՏՄ շուկայում մանգանի հանքաքարերի և խտանյութերի պակասուրդի վերացմանը, մրցունակության բարձրացմանը և ԵԱՏՄ-ում Ֆեռոհամաձուլվածքների թողարկման արտադրական հզորությունների ծանրաբեռնվածության ավելացմանը», - նշել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։

Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

 

Տեղեկանք

Մանգանի հանքաքարերի և խտանյութերի ներմուծման մաքսատուրքի զրոյական դրույքաչափը սահմանվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հոկտեմբերի 19-ի № 140 որոշմանը համապատասխան, և գործողության ժամկետ է սահմանվել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։