Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մշակում է ԵԱՏՄ-ում օրգանական արտադրանքի շրջանառման մասին համաձայնագրի նախագիծը։ Այդ աշխատանքը տարվում է 2021 թվականին եվրասիական «հնգյակի» երկրների ղեկավարների կողմից հաստատված՝ Միության օրգանական գյուղատնտեսական արտադրանքի միասնական շուկայի ձևավորման ճանապարհային քարտեզին համապատասխան։
Այդ կապակցությամբ ԵՏՀ-ն իր աջակցությունն է հայտնում Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Դաշնային Խորհրդի ագրարային և պարենային քաղաքականության և բնօգտագործման հարցերով կոմիտեի ռուսական օրգանական արտադրանքի զարգացման համար մրցույթի անցկացման նախաձեռնությանը։ ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը հաստատել է իր անձամբ մասնակցությունը կայուն զարգացման, շրջակա միջավայրի պահպանության և առողջ ապրելակերպի առաջմղման սկզբունքներին աջակցելու համար անցկացվող մրցույթի հանձնաժողովում։
«Նորմաստեղծ աշխատանքի հետ միասին շատ կարևոր է ուշադրություն հատկացնել նաև օրգանական արտադրանքի հայեցակարգի առաջմղմանը՝ ինչպես սպառողների, այնպես էլ բիզնես համայնքներում, – նշել է Արտակ Քամալյանը։ – Անշուշտ, օրգանական ոլորտում ազգային բրենդերի ձևավորումը նպաստելու է այդ շուկայի զարգացմանը, օրգանիկա արտադրողների բերնդերի ճանաչելիությանը։ Մենք հույս ունենք հետագայում տարածել այդ փորձը և մասշտաբավորել նման ընկերությունները ԵԱՏՄ-ի շրջանակներում»։
Մրցույթի շրջանակներում Ռոսկաչեստվոն կազմակերպել է ազգային օրգանական բրենդի ընտրության
առցանց քվեարկություն, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։
Տեղեկանք
ԵԱՏՄ-ում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի միասնական շուկայի ճանապարհային քարտեզը հաստատվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 20-ի կարգադրությամբ։ Փաստաթուղթը նախատեսում է պատրաստել միջազգային պայմանագրի նախապատրաստում, որն ուղղված կլինի Միության շրջանակներում օրգանական արտադրանքի անարգել շրջանառմանը, պրոֆիլային միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցությանը, ինչպես նաև պրեմիալ միջազգային շուկաների հասանելիության վերաբերյալ խորհուրդների մշակմանը։