Նորություններ

18.06.2024

ԵՏՀ-ն հարցում է անցկացնում կերակրի աղի սպառողների շրջանում

Մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին հայտարարությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողով է դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից մեկի կերակրի աղ արտադրողը:

Դիմումի քննարկման շրջանակներում ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման վարչությունը գնահատում է մրցակցության վիճակը կերակրի աղի ապրանքային շուկայում՝ Մրցակցության վիճակի գնահատման մեթոդիկային համապատասխան:

Ապրանքի փաթեթավորման մեջ նմանությունների առկայության (բացակայության) վերաբերյալ սպառողների կարծիքը պարզելու նպատակով Վարչությունն իրականացնում է սպառողների հարցում:

Հարցաթերթիկներում ներկայացված են պատասխանի մեկ կամ մի քանի տարբերակների ընտրություն ենթադրող հարցեր, ինչպես նաև բաց հարցեր, որոնք ենթադրում են սեփական պատասխանի տարբերակը: Արդյունքներն ինքնաբերաբար էլեկտրոնային փոստով ուղարկվում են ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման վարչություն: Հարցումն անանուն է։

Հարցաթերթերը կարող եք լրացնել այստեղ: