Նորություններ

26.04.2024

ԵՏՀ-ն հարցում է անցկացնում առևտրում արհեստական բանականության համակարգերի կիրառման նկատմամբ սպառողների վերաբերմունքի վերաբերյալ

Ժամանակակից աշխարհում արհեստական բանականությունը ավելի ու ավելի կարևոր դեր է կատարում առօրյա կյանքում: Խելացի ծառայությունները՝ սկսած առցանց խանութների անհատականացված հանձնարարականներից մինչև աջակցության ծառայությունների խելացի չաթ-բոտերը, դարձել են սպառողական փորձի անբաժանելի մասը:

Սակայն, չնայած բոլոր առավելություններին, արհեստական բանականության գործիքների ակտիվ կիրառումը առևտրում կապված է բազմաթիվ ռիսկերի հետ, ներառյալ անձնական տվյալների օգտագործման չարաշահումը, սպառողների վարքագիծը շահարկող ալգորիթմերի կիրառումը: Այս առումով կարևոր են սպառողի գիտելիքները համապատասխան հնարավորությունների և ռիսկերի մասին:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը բնակչության շրջանում հարցում է անցկացնում Եվրասիական տնտեսական միությունում առևտրի ոլորտում արհեստական բանականության համակարգերի կիրառման նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ, որը կտևի մինչև այս տարվա հուլիսի 30-ը։

ԵԱՏՄ անդամ պետությունների բնակիչների կարծիքը թույլ կտա որոշել տեղեկատվական զարգացման պայմաններում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի կատարելագործման գերակա ուղղությունները։

Հրավիրում ենք մասնակցելու հարցմանը, ինչը կպահանջի ընդամենը մի քանի րոպե։ Ձեր կարծիքը շատ կարևոր է Հանձնաժողովի համար։

Մասնակցել հարցմանը >>>>