Նորություններ

03.07.2024

ԵՏՀ-ն ընդլայնում է համագործակցությունը ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի հետ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը մասնակցել է ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (ՅՈՒՆՍԻՏՐԱԼ) նստաշրջանին, որն անցկացվում է հունիսի 24-ից հուլիսի 12-ի Միավորված ազգերի կազմակերպության Նյու Յորքի կենտրոնակայանում։

Նստաշրջանի մասնակիցները քննարկել են միջազգային ներդրումային վեճերի կարգավորման խորհրդատվական կենտրոնի կանոնադրության նախագծերը, ինչպես նաև միջազգային ներդրումային վեճերի հետևանքների մեղմացման կանխարգելման գործիքակազմը։

Այցի ընթացքում ԵՏՀ նախարարը հանդիպել է ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի քարտուղար Աննա Ժուբան-Բրեի և ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի «Ներդրողների և պետության միջև վեճերի կարգավորման բարեփոխում» 3-րդ աշխատանքային խմբի քարտուղար Ջե Սոն Լիի հետ։ Քննարկվել են ներդրողների և պետությունների միջև վեճերի կարգավորման համակարգի բարեփոխման հարցեր, ինչպես նաև միջազգային ներդրումային վեճերի կարգավորման խորհրդատվական կենտրոնի հիմնադրումը:

«Մենք դիտարկում ենք խորհրդատվական կենտրոնի ստեղծման դեպքում և ԵԱՏՄ և ՅՈՒՆՍԻՏՐԱԼ բոլոր պետությունների շահագրգռվածության պարագայում կենտրոնի աշխատանքին որպես տարածաշրջանային տնտեսական ինտեգրման կազմակերպություն միանալու հնարավորությունը», — նշել է Բախիթ Սուլթանովը։

Բացի այդ, ԵՏՀ նախարարը և ՅՈՒՆՍԻՏՐԱԼ քարտուղարը պայմանավորվել են պաշտոնականացնել ձևավորված և դինամիկ զարգացող հարաբերությունները երկու կազմակերպությունների միջև փոխըմբռնման հուշագրի տեսքով։

Հանդիպման ավարտին Բախիթ Սուլթանովը և Աննա Ժուբան-Բրեն հաստատել են ԵՏՀ և ՅՈՒՆՍԻՏՐԱԼ համագործակցության հետագա ընդլայնման պատրաստակամությունը: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել կանոնավոր խորհրդակցություններ անցկացնելու մասին հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում՝ ՅՈՒՆՍԻՏՐԱԼ աշխատանքային խմբերի և ԵՏՀ խորհրդատվական մարմինների օրակարգում առկա հարցերի քննարկման համար: 

ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովը (ՅՈՒՆՍԻՏՐԱԼ) ՄԱԿ-ի համակարգի միջազգային առևտրային իրավունքի ոլորտի հիմնական մարմինն է:

ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ը մի շարք այնպիսի ոլորտների օրենսդրական գործիքներ է նախապատրաստում, ինչպիսիք են միջազգային պայմանագրային պրակտիկան, ապրանքաուղեկից փաստաթղթերը, անվճարունակությունը, էլեկտրոնային առևտուրը, ինչպես նաև վեճերի, այդ թվում՝ ներդրողների և պետությունների միջև վեճերի կարգավորումը: