Ապրիլի 19-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան ընդունել է հանձնարարական, որը միասնական մոտեցում է ապահովում Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի № 20 հավելվածով սահմանված բնական մենաշնորհների ոլորտներում կարգավորման սկզբունքների և հասանելիության ապահովման կանոնների կիրառման վերաբերյալ:
Փաստաթուղթը բացատրական և տեղեկատվական բնույթ է կրում, որը նպաստում է Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման միջոցառումների պլանի կատարմանը Միության իրավունքի միատեսակ կիրառմանն ուղղված փաստաթղթերի մշակման մասով:
«Այն սկզբունքների ընդհանուր ըմբռնումը, որոնք պետք է պարունակվեն ազգային օրենսդրությունների նորմերում և դրույթներում, կնպաստի կարգավորվող ծառայությունների հասանելիության հնարավոր խտրական պայմանների բացառմանը», - նշել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը:
Ընդունված փաստաթուղթը սպառողներին և բիզնեսին կօգնի ձևավորել ավելի ճշգրիտ ըմբռնում բնական մենաշնորհների ծառայությունների պետական կարգավորման գործում կիրառվող մոտեցումների և սկզբունքների մասին՝ դրանով իսկ բարձրացնելով նրանց մատչելիության մակարդակը։
Տեղեկանք
Բնական մենաշնորհների ոլորտում ԵԱՏՄ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման հաջորդականությունը որոշելու հարցերով ճանապարհային քարտեզի (հաստատվել է ԵՏՀ Խորհրդի կողմից 2017 թվականի դեկտեմբերին) 9-րդ կետը նախատեսում է «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բնական մենաշնորհների սուբյեկտների գործունեության կարգավորման միասնական սկզբունքների և ընդհանուր կանոնների կիրառման մասին» Կոլեգիայի հանձնարարականի ընդունումը։