Ռուսաստան-ԱՍԵԱՆ էկոնոմիկայի նախարարների խորհրդակցության շրջանակներում աշխատանքային հանդիպումներ են կայացել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման զարգացման վարչության տնօրեն Միքայել Բելլույանի և Ինդոնեզիայի, Թաիլանդի, Մյանմարի, Կամբոջայի և Լաոսի պետական իշխանության մարմինների ներկայացուցիչների միջև։ Նրանք ցույց են տվել ԱՍԵԱՆ երկրների մեծ հետաքրքրությունը ԵԱՏՄ պետությունների հետ առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման և զարգացման հարցում։
Ինդոնեզիայի միջազգային առևտրային բանակցությունների գծով գլխավոր տնօրեն Ջատմիկո Բրիս Վիթջակսոնոյի հետ համաձայնեցվել է ԵՏՀ և այդ երկրի կառավարության միջև համագործակցության հուշագրի շրջանակներում երկխոսության ալգորիթմն ու գերակայությունները, այդ թվում՝ համատեղ աշխատանքային խմբի առաջին նիստի կազմակերպման հարցը:
Միքայել Բելլույանի և Թաիլանդի միջազգային առևտրի գծով գլխավոր տնօրեն Թհաթչայափհոն Ափհիմոնթհեթբութի հանդիպմանը քննարկվել է համատեղ աշխատանքային խմբի նիստի անցկացման և համատեղ միջոցառումների պլանի մշակման հարցերը։ Նշվել է ԵՏՀ և Թաիլանդի կառավարության միջև համագործակցության հուշագրի շրջանակներում տնտեսական օրակարգի լայն շրջանակի նկատմամբ փոխադարձ հետաքրքրությունը։
ԵՏՀ և Մյանմարի կառավարության միջև համագործակցության հուշագրին համապատասխան ստեղծված համատեղ աշխատանքային խմբի առաջին նիստի պայմանավորվածությունների իրականացման արդյունքները, ինչպես նաև ԵԱՏՄ և Մյանմարի գործարար շրջանակների երկխոսության ինտենսիվացման մեխանիզմները քննարկվել է Մյանմարի ներդրումների և արտաքին տնտեսական կապերի նախարարության վարչության ղեկավար Մարլար Մյո Նյունտի հետ։ Հավանության է արժանացել համագործակցության առանցքային ուղղություններով համատեղ ոլորտային սեմինարներ անցկացնելու ԵՏՀ նախաձեռնությունը։
Կամբոջայի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում բարձրաձայնվել է շահագրգռվոծությունը ԵՏՀ և այդ երկրի կառավարության միջև համագործակցության հուշագրի շրջանակներում հնարավորինս շուտ համատեղ աշխատանքային խմբի նիստ անցկացնելու հարցում։
ԵՏՀ պատվիրակությունը հանդիպել է նաև ԱՍԵԱՆ-ում այս տարի նախագահող երկրի՝ Լաոսի ներկայացուցիչների հետ։ Միքայել Բելլույանը բարձր է գնահատել այս երկրի ներդրումը ԵՏՀ և ԱՍԵԱՆ միջև փոխգործակցության զարգացման գործում և կարևորել այն ԵԱՏՄ երկրների և Լաոսի միջև առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման համար։