ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի ներքին տրանսպորտի կոմիտեի 87-րդ նստաշրջանի շրջանակներում ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ ԵՏՀ գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանի հետ և քննարկել մաքսային ոլորտում համագործակցության հարցեր։Կողմերը մտքեր են փոխանակել տրանսպորտային միջանցքների, մաքսային տարանցման զարգացման և անցակետերի կազմակերպման շուրջ։ Կարևորվել է նաև «մեկ պատուհանի» մեխանիզմի՝ որպես արտաքին տնտեսական գործունեության արդյունավետության բարձրացման և ԱՏԳ մասնակիցների ծախսերի օպտիմալացման գործիքի ներդրումը։
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության խորացման վերաբերյալ, այդ թվում՝ 2013 թվականից գործող Փոխգործակցության հուշագրի շրջանակներում։