Նորություններ

24.01.2023

ԵՏՀ-ն կատարելագործում է պայթուցիկ նյութերի և թմրամիջոցների որոնման և նույնականացման համակարգը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության երկրների՝ պայթուցիկ նյութերի և թմրամիջոցների որոնման և նույնականացման համակարգին ներկայացվող միասնական տիպային պահանջների մշակումը:

ԵՏՀ մաքսային ենթակառուցվածքի վարչության տնօրեն Դանիյար Իմանալիևի մասնակցությամբ համապատասխան փորձագիտական խմբի առաջին նիստին նշվել է, որ մինչ այժմ Միության անցակետերում նման միասնական պահանջներ չկան։ Այսօրվա դրությամբ անդամ պետություններում օգտագործվում են վերահսկողության այնպիսի սարքեր, որոնց բնութագրերը կարող են տարբերվել:

«ԵԱՏՄ-ի շրջանակներում տիպային պահանջների ընդունումը թույլ կտա ներդաշնակեցնել միութենական պետությունների մոտեցումները Միության ողջ արտաքին սահմանին մաքսային հսկողություն իրականացնելիս»,- ընդգծել է Դանիյար Իմանալիևը։ 

Փորձագիտական խմբի անդամները նշել են, որ փաստաթղթի մշակումն առաջին հերթին ուղղված է ԵԱՏՄ տարածքում թմրամիջոցների և պայթուցիկ նյութերի անօրինական տեղաշարժի ռիսկի նվազեցմանը և դրանց որոնման և նույնականացման համակարգին ներկայացվող տիպային պահանջների օպտիմալացմանը։ Միասնական տիպային պահանջների ընդունումը կօգնի բարձրացնել միութենական երկրների և նրանց բնակչության անվտանգությունը։