Նորություններ

21.11.2023

ԵՏՀ-ն փոփոխություններ է կատարել Դեղաձևերի անվանացանկում

Նոյեմբերի 21-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստում ընդունված որոշմամբ միասնականացվել են բժշկական կիրառության դեղորայքային պատրաստուկների դեղաձևերի անվանումները Եվրասիական տնտեսական միության Դեղագրքի 2022 թվականին լույս տեսած 2-րդ մասին համապատասխան:


Ընդունված որոշումը թույլ կտա սահմանել դեղաձևերի անվանումների ձևավորման և միասնականացված եզրույթների օգտագործման միասնական մոտեցումներ՝ Միության Դեղագրքին համապատասխան, դեղաձևերի որակի գնահատման և Միության գրանցված դեղամիջոցների միասնական գրանցամատյան վարելիս դրանց միատեսակ նշման համար:

Փաստաթուղթը լրացվել է նաև անասնաբուժական դեղորայքային պատրաստուկների դեղաձևերի անվանացանկով: Դա անհրաժեշտ է ԵԱՏՄ պետությունների անասնաբուժական դեղամիջոցների շրջանառության ոլորտում լիազորված մարմինների (փորձագիտական հաստատությունների) կողմից նշված դեղաձևերի անվանումների ձևավորման և անասնաբուժական դեղորայքային պատրաստուկների որակի գնահատման միասնական մոտեցման և Միության գրանցված անասնաբուժական դեղորայքային պատրաստուկների գրանցամատյան վարելիս դեղաձևերի միատեսակ նշման համար: