Նորություններ

03.06.2024

ԵՏՀ-ն վերականգնել է բարեխիղճ մրցակցությունը սվաղման չոր գիպսային խառնուրդների շուկայում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախազգուշացմանն ի պատասխան՝ «Alina Group» ՍՊԸ-ն (Ղազախստանի Հանրապետություն) վերացրել է սվաղման չոր գիպսային խառնուրդների անդրսահմանային շուկայում առկա անբարեխիղճ մրցակցության նշանները:


Ավելի վաղ անբարեխիղճ մրցակցության մասին դիմումով Հանձնաժողովին էր դիմել «ՎՈԼՄԱ» ԿԸ» ՍՊԸ-ն (Ռուսաստանի Դաշնություն):

Քննարկելով «Alina Group» ՍՊԸ-ի՝ «ՍԼՈՅ» ապրանքային նշանի գրանցման և օգտագործման գործողությունների մասին դիմումը (ուղարկված նախազգուշական նամակները և մինչդատական պահանջները)՝ Հանձնաժողովը սվաղման չոր գիպսային խառնուրդների անդրսահմանային ապրանքային շուկայում հայտնաբերել է անբարեխիղճ մրցակցության նշաններ, որոնք ուղղված էին ձեռնարկատիրական գործունեությունում առավելություններ ձեռք բերելուն: «Alina Group» ՍՊԸ-ի նման գործողությունները, ըստ էության, ուղղված են մրցակցի ստեղծված տնտեսական կապերի խաթարմանը, մատակարարումների ծավալների նվազեցմանը:

Մրցակցության ընդհանուր կանոնների խախտման նշաններ պարունակող գործողությունները դադարեցնելու, խախտման առաջացմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու համար Հանձնաժողովը նախազգուշացում է տվել «Alina Group» ՍՊԸ-ին:

«Alina Group» ՍՊԸ-ն սահմանված ժամկետներում է Հանձնաժողովին նշված նախազգուշացման կատարման մասին, ինչը Ռուսաստանի տնտեսավարող սուբյեկտներին թույլ կտա Ղազախստանի Հանրապետության շուկաներ մատակարարել սվաղման չոր գիպսային խառնուրդներ:

Հաշվի առնելով խախտման նշանները վերացնելու վերաբերյալ նախազգուշացման բոլոր պահանջների կատարումը՝ ԵՏՀ-ն դադարեցրել է դիմումի քննարկումը։