Ինչպես ընդգծել է ԵՏՀ ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևը, համավարակից հետո ԵԱՏՄ-ն առերեսվել է նոր խնդիրներին։ Պատժամիջոցների պատճառով գործնականապես պարալիզացվել են Ռուսաստանի և Բելառուսի հարաբերությունները Եվրոպական միության հետ, որին բաժին է ընկնում ԵԱՏՄ-ի արտահանման կեսը և ներմուծման գրեթե կեսը։
«Փլուզվում են ապրանահաղորդ շղթաները, աճում են հումքային և բորսայական ապրանքների, այդ թվում՝ պարենի գները։ Այդ պայմաններում ԿԶՆ-ի կատարմանը հասնելը դժվար է լինելու, հատկապես նրանց, որոնք վերաբերում են սովի վերացմանը (ԿԶՆ 2) և առողջության և բարեկեցության ապահովմանը (ԿԶՆ 3)։ Շատ երկրներում մենք տեսնում ենք պարենային շուկաների՝ քաոսի ենթարկվելու միտում։ Հարկավոր է մտածել դրանց կայունացման եղանակների մասին, - ասել է Սերգեյ Գլազևը։ - Աշխարհում գոյություն ունեցող ռեսուրսները և տեխնոլոգիաները թույլ են տալիս պարենամթերք արտադրել 20 մլրդ մարդու համար, դա մոլորակի վրա ապրողներից երկու անգամ ավել է։ Խնդիրը կայանում է դրանց արդարացի բաշխման, իրավահավասար միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացման և ռեզերվային արժույթների էմիտենտ-երկրների քանակական մեղմացման քաղաքականության շնորհիվ գների բարձրացման մեջ»։Սերգեյ Գլազևի կարծիքով, պահանջվում է միջազգային առևտրատնտեսական հարաբերությունների լուրջ բարեփոխում. «Մենք դնում ենք եվրասիական բորսայական տարածքի զարգացման խնդիրը, մտածում ենք, թե ինչպես մշակենք այնպիսի նոր միջազգային արժութաֆինանսական համակար, որն անխոցելի կլինի պատժամիջոցների համար»։
«Այսօր ՇՀԿ-ն դառնում է առանցքային օղակ՝ բաց և փոխշահավետ համագործակցության զարգացման տարածքի ձևավորման մեջ։ ՇՀԿ և ԵԱՏՄ երկրների մասնակցությամբ եվրասիական տարածաշրջանը կդառնա խաղաղության և բարեկեցության տարածք», - ասել է Մուրատբեկ Ազիմբակիևը։Կլոր սեղանի մասնակիցներն արձանագրել են, որ համավարակը և ընթացիկ ճգնաժամը կանգնեցրել են Կայուն զարգացման նպատակների իրագործման առաջընթացը։ Այսպես, ԱՍԵԱՆ-ի քարտուղարության ԱՍԵԱՆ-ի ինտեգրման մոնիտորինգի դեպարտամենտի տնօրեն https://eec.eaeunion.org/upload/medialibrary/4a7/ASEAN_Dr.-Ahmad-Zafarullah-Abdul-Jalil.pdf Ահմադ Զաֆարուլլան ընդգծել է, որ 2020 թվականից 10 միլիոնից ավել մարդ վերադարձել են ծայրահեղ աղքատության մակարդակին։ Դրա հետ մեկտեղ, ԱՍԵԱՆ-ում շարունակվում է համավարակին հաջորդած վերականգնումը, դրան է նպաստել առևտրում պահանջարկի բարձրացումը և ակտիվ ներդրումները, որոնք կատարվել են ծառայությունների ոլորտում, արտադրությունում և տեխնոլոգիական ճյուղերում։ Սակայն իրավիճակը Ուկրաինայում կարող է խախտել հատկապես պարենամթերքի, վառելիքի և պարարտանյութերի մատակարարումների գլոբալ շղթան։
«ԵՄ խոսում է մատակարարումների այլ աղբյուրներին միանալու կանաչ օրակարգի արագացման հաշվին ռուսական գազից կախումը շրջանցելու հավակնոտ ծրագրերի մասին։ Սակայն փաստացի մենք տեսնում ենք որ նա հրաժարվում է կանաչ օրակարգից և օգտագործում է ածխային հզորությունները։ Նույնպես վերսկսվել են նաև խոսակցությունները ատոմային էներգետիկայի օգտագործման մասին»։Սերգեյ Գլազևը հայտարարել է, որ պատժամիջոցները փաստորեն «վերջ տվեցին կանաչ օրակարգին»։
«Հրաժարվելով ռուսական էներգառեսուրսներից, ԵՄ-ում ընդլայնում են վառելիքի՝ էկոլոգիապես ոչ մաքուր տեսակների (օրինակ՝ ածուխի) օգտագործումը։ Դա հանգեցնում է այն ԿԶՆ-ի կատարումից էապես հետ մնալուն՝ որոնք վերաբերում են մաքուր էներգիայի հասանելիությանը (ԿԶՆ 7) և կլիմայի փոփոխության դեմ պայքարին (ԿԶՆ 13)։ Այսօր մենք ԵԱՏՄ-ում քննարկում ենք ոչ միայն ջերմոցային, այլև բնակչության առողջության վրա բացասաբար ազդող մյուս վնասակար գազերի արտանետումները կարգավորող համակարգված էկոլոգիական օրակարգի ձևավորումը։ Մենք համարում ենք, որ էկոլոգիական օրակարգը հարկավոր է ընդլայնել», - ասել է ԵՏՀ նախարարը։Սբերբանկի ESG հարցերով ավագ փոխնախագահ Տատյանա Զավյալովան առաջարկել է Ռուսաստանի, Ղազախստանի և ԵԱՏՄ մյուս երկրների մշակումների հիման վրա ԵԱՏՄ-ում կանաչ ֆինանսների միասնական տաքսոնոմիայի ստեղծումը։ Նրա խոսքերով, դա թույլ կտա հաստատել ԵԱՏՄ-ի տարածքում կանաչ նախագծի հասկացությունը և հեշտացնել դրա ցանկացած կետից այդ ոլորտում իրականացվելիք ներդրումները։
Մալդիվների Հանրապետության Ազգային պլանավորման, բնակարանաշինության և ենթակառուցվածքի փոխնախարար Ֆաթիմատ Նիուման կիսվել է իր երկրում կանաչ նախագծերի իրագործման փորձով, իսկ Ռուսաստանի Դաշնությունում ՅՈՒՆԻԴՈ-ի Միջազգային արդյունաբերական համագործակցության կենտրոնի տնօրեն Սերգեյ Կորոտկովը մանրամասն կանգ է առել համապարփակ և կայուն արդյունաբերականացման ապահովմանը (ԿԶՆ 9) ցուցաբերվող աջակցության և արդյունաբերությունում կանաչ ջրածնի օգտագործման խթանման գլոբալ ծրագրի մեկնարկի վրա։
Ավարտին ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի Մակրոտնտեսության և զարգացման քաղաքականության հարցերով ստորաբաժանման ղեկավար Անաստասիա Նեսվետայլովան ուշադրություն է հատկացրել 2022 թվականի կանխատեսումների փոփոխությանը։
«Ընդհանուր առմամբ աշխարհում աճ կլինի, սակայն այն կլինի առանձին և չի դիպչի այն երկներին, որոնք ներգրավված են հակամարտությանը։ Մեր հաշվարկներով, զարգացող երկրներին արտաքին պետական պարտքի մարման համար կպահանջվի 310 մլրդ ԱՄՆ դոլար», - նշել է Անաստասիա Նեսվետայլովան։Ամփոփելով կլոր սեղանի արդյունքները, մոդերատորը՝ ԵՏՀ մակրոտնտեսական քաղաքականության վարչության տնօրեն Ասկար Ջապպարկուլովը նշել է բանավեճի անցկացման ժամանակին լինելը և մոլորակի ու հասարակության կայուն զարգացմանը հասնելու համար՝ միջազգային երկխոսության անհրաժեշտությունը։
Կայուն զարգացման ոլորտում նպատակները (ԿԶՆ)՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 2015 թվականին որպես «բոլորի համար ավելի լավ և կայուն ապագայի հասնելու ծրագիր» մշակված փոխկապակցված 17 նպատակներն են։
ԿԶՆ-ին հասնելու հարցերի շուրջ ԵՏՀ կլոր սեղանը կայացել է Ասիայի և Խաղաղ օվկիանոսի համար ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հանձնաժողովի Կայուն զարգացման հարցերով համաժողովի շրջանակներում։ Քննարկմանը մասնակցել են ՇՀԿ-ի, ԱՍԵԱՆ-ի քարտուղարության, ՅՈՒՆԻԴՈ-ի, ՅՈՒՆԿՏԱԴ-ի, ԵԶԲ-ի, Սբերբանկի, Սկոլկովոյի և այլ կազմակերպությունների ղեկավարներ և պաշտոնյաներ։
Կլոր սեղանի նյութերը՝ Իրնա Գայդայի շնորհանդեսը, Ահմադ Զաֆարուլլայի շնորհանդեսը, Սերգեյ Կորոտկովի շնորհանդեսը, Անաստասիա Նեսվետայլովայի շնորհանդեսը ։