Այս տարվա սեպտեմբերին Եվրասիական տնտեսական հանձնաժողովում մշտապես գործող փորձագիտական խումբը համաձայնեցրել է տարանցման հայտարարագրերի տարբեր տեսակի կառուցվածքները միասնական տարանցիկ հայտարարագրի կառուցվածքում միավորելու հարցը։ Նման միավորումը կպարզեցնի տարանցման էլեկտրոնային հայտարարագրերի ստեղծումն ու մշակումը, կնվազեցնի արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների և մաքսային մարմինների ժամանակի և ֆինանսական ծախսերը հայտարարագրման ժամանակ:
Էլեկտրոնային մաքսային փաստաթղթերը լայնորեն կիրառվում են բիզնեսի և մաքսային մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության մեջ:
Տարանցման էլեկտրոնային հայտարարագրի նոր կառուցվածքը նախատեսվում է մշակել ու հաստատել 2023 թվականի մարտին:
Տեղեկանք
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման վերաբերյալ հանձնարարականը կատարելու նպատակով ԵՏՀ մաքսային ենթակառուցվածքների վարչությունը մշտապես աշխատում է մաքսային մարմինների և արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության միասնականացման ուղղությամբ։