Էլմիրա Ժակսիլիկի Սիզդիկովան ծնվել է 1991 թվականին:
2014 թվականին ավարտել է Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվ. պետական համալսարանի բակալավրիատը, իսկ 2016 թվականին՝ մագիստրատուրան «Տնտեսագիտություն» մասնագիտությամբ։
Մինչև Եվրասիական տնտեսական հանձնաժողովում աշխատանքի անցնելը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության արտաքին առևտրային գործունեության վարչությունում։
Պարգևատրվել է «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» (2022 թվականին) և «Եվրասիական տնտեսական միության 10 տարեկան է» (2024 թվականին) մեդալներով։
2025 թվականի ապրիլի 22-ից նշանակվել է ԵՏՀ ներքին շուկայի պաշտպանության վարչության փոխտնօրենի պաշտոնում։